Թվում էր, թե Մոսկվայում մեծաշուք մզկիթի կառուցումը կնպաստեր կրոնական հանդուրժողականությանն ու նախկին ԱՊՀ կազմում գտնվող այլադավան ժողովուրդների միջև խաղաղության վերահաստատմանը, բայց, պարզվում է, ազերիները դրանից միմիայն իրենց օգտին են հետևություններ արել ու ավելի են ոգևորվել՝ նոր գրոհ սկսելով հայ-ադրբեջանական շփման գծում: Մեկ հարցնող լինի՝ Ղարաբաղի անկախությունը չեք ընդունում համառորեն ու դեռ անգամ ճանաչողներին գցում եք «սև ցուցակի» մեջ, մի կերպ հասկացանք. վիրավորված ինքնասիրություն է ու չի մարսում պատմական արդարության վերականգնումը, բա Նոյեմբերյանն ու Տավուշն ի՞նչ կապ ունեն Ղարաբաղի կամ «օկուպացված տարածքների» հետ, որ պարբերաբար գնդակոծում եք: Ռուսաստանն էլ հեչ լավ բան չի անում. ո՞նց կարելի է ռազմավարական դաշնակցին ու «դարավոր եղբոր» թշնամուն զենք վաճառել: Իսկ այդ զենքն օգտագործվում է ազերիների կողմից ոչ թե ինքնապաշտպանության, այլ ահաբեկչական գործողությունների նպատակով, որի արդյունքում ոչ միայն հայ սահմանապահ զինվորներ են զոհվում, այլև խաղաղ բնակիչներ: Չնայած մզկիթի կառուցման առթիվ իր ելույթում Պուտինը դատապարտեց իսլամիստ-ծայրահեղականների ահաբեկչական գործողություններն առհասարակ (որոնց թվում երբեմն Մոսկվայում նույնպես տեղի ունեցող), սակայն կոնկրետ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ահաբեկչական գործողությունների վերաբերյալ կարծես թե դատապարտող հայտարարությամբ հանդես չի եկել ու Ադրբեջանին զենք է վաճառում, Հայաստանին էլ ստրատեգիական վարկ տրամադրում՝ զենք գնելու նպատակով. այսինքն՝ դուք իրար կերեք, իսկ մենք դիտորդի դերում ենք, ինչքան շատ իրար կոտորեք, այնքան շատ զենք կվաճառվի. ու մինչև ե՞րբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/847865311977899
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել