Եկեք լուսնից իջնենք: Երբեմն պետք է իրատեսաբար նայենք կյանքին: Հաճախ կարելի է լսել կենացներ՝ աշխարհին խաղաղություն, սահմանին հանգստություն: Աշխարհին երբեք խաղաղություն չի լինի, որովհետև պատերազմները մարդկության պատմության անբաժանելի մասն են կազմում և կլինեն միշտ: Սահմանին էլ կենաց ասելով խաղաղություն չի լինի, քանի դեռ կենացը չի դառել մեր բանակին հաղթանակ ցանկանանք. Քանի դեռ կա ադրբեջան կոչվող ուռուցքը, չի կարող լինել խաղաղություն: Վերջնական չէ, բայց երկարատև խաղաղության կհասնենք, երբ այդ չարիքը վերանա, իսկ հետագայում մենք կրկին կոնֆլիկտների մեջ կլինենք. անհնար է առանց դրա պետության պատմություն պատկերացնել: Նման իրավիճակում մեզ մնում է ամեն մեկս մեր գործը լավ անել, իսկ հարկ եղած դեպքում համալրել կանոնավոր բանակի շարքերը համապատասխան օրենքի: Երբ շունս հաչում է և անդորր է խաթարում, ես չեմ նստում և երազում, որ նա մի պահ լռի, այլ ջղայնանալով ստիպում է, որ հաչոցը կտրի:

Հ. Գ. Հիմա շատերի մոտ կառաջանա հարց. որ այսպես խոսում ես, կռվի ժամանակ կգնա՞ս, թե՞ տաքուկ աթոռին կնստես տանդ։ Պատասխանեմ. կյանքը ցույց կտա, թող դա վաղը մնա իմ խղճի և պատվի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել