ՖԲ-ում տգետ ու թունավոր մտքերի, զառացանքների ու բարբաջանքների թվի կտրուկ աճ է նկատվում:
Մեկնաբանությունների դաշտը փակում եմ ոչ ընկերների համար:
Հոգնեցի ամեն մեկի կառուցողականությունից զուրկ, անհավասարակշիռ կեցվածքից, սահմանափակությունից, ատելությունից, չարությունից, հոռետեսությունից մթագնած բանականության արգասիքին պատասխանելուց: Չես պատասխանում՝ կարող է մտածեն կամ պատասխան չունես, կամ խուսափում ես, իսկ ամեն մեկին իր պատկերացումների շրջանակում ծնված հակամտքին պատասխանելու համար համ անսահմանության ձգտող նյարդեր են պետք, համ՝ 24 ժամը գերազանցող ժամանակ: Ոչ մեկն ունեմ, ոչ մյուսը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10208052846747017?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել