Բանակի հրամանատարությանը կարող ենք բաժանել երկու հակադիր խմբերի.
1. Բանակը թալանող և քանդող հրամանատարներ:
2. Առանց որևէ շահախնդրության և ակնկալիքի պետությանը ծառայող հրամանատարներ: 
Ստորև բերված նկարը ասվածի վառ ապացույցն է: 
1. Եթե մեկ բառով փորձենք նկարագրել աջ կողմում դրված նկարը, ապա առաջին բառը, որը կարող է մեր մտքով անցնել <<քյաբաբն>> է: Դա ԶՈՒ գլծավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն է: Տարիներ շարունակ նա և իր նմանները իրենց ընտանիքները պահում են 70-հազարանոց բանակի հաշվին, իսկ ներկայումս միլիոնատեր են դարձել: Երևան քաղաքի կեսը պատկանում է այս մարդուն: Նա անգրագիտության վառ դրսևորում է և հայտնի զինվորներին խոշտանգելու իր պրակտիկայով:
2. Նկարի ձախ կողմում պատկերված է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Նրա դեմքին կարող ենք նկատել միայն հաղթանակի և ներդաշնակության սիմֆոնիան: Նա բանակի ամենաբարեկիրթ և գրագետ գեներալներից մեկն է, պրոֆեսիոնալ զինվորական, որը հստակ գիտի իր անելիքը: Նրա միակ ունեցվածքը բնակարանն է և ՊՆ-ի կողմից տրամադրված ջիպը: Պատերազմի դեպքում հենց նրա նմաններն են առաջնորդելու բանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել