Մի բան այդպես էլ չեմ հասկանա, ինչն է մարդուն ստիպում գովազդ դնել պատերազմական նյութի վրա, զինվորի մահվան նյութի վրա, խուճապ տարածելու նպատակ ունեցող նյութի, վրա ապատեղեկատվություն պարունակոց նոյւթի վրա, զինվորի հոգեհանգստի կամ հուղարկավորության նյութի վրա:
Փո՞ղը: Այդ մի քանի հազար դրա՞մը, որ մեկ օրում կծախսվի կգնա:
Ո՞նց են այդ մարդիկ գիշերը հանգիստ գլուխը դնում բարձին, առավոտ հայելու մեջ նայում:
Մեկ-մեկ կարդում եմ այդ մարդկանց հուզակակաչ գրառումները, որտեղ դոշերին խփելով մեղադրում են օլիգարխներին երկիրը թալանելու համար :
Ախր դուք ինչով եք տարբերվում նրանցից, ոչ մի բանով : Երկուսիդ Աստվածն էլ փողն է դարձել, հանուն որի, առաջինդ կարող եք հասցնելմդեպի ինֆարկտի դուռը զինվորի հարազատին, իսկ երկրորդդ ստիպի մարդուն բռնել գաղթի ճամփան :
"Հայ զինվորը հեռախոսով նկարել է թշնամուն ջախջախելը" -, ախր ոնց ա , այ տեղադրող , ձեռքդ գնացել այս նյութը տեղադրել ու տարածել, լավ իմանալով, որ շուտով կպարզվի որ սուտ է, և մի պահ ոգևորված ժողովուրդը ավելի խորը կհիասթափվի իրականությունից ու բանակից:
Ախր, հենց այն պահին, երբ դու, այ տեղադրող, սպասվելիք երկու հազար դրամի համար, սուտ ես տարածում, այդ պահին, քեզ նմանին պաշտպանող զինվորը աչքերը քոռացնելով, չքնելով, րոպե առ րոպե փորձում է հասկանալ որտեղից է գալու թշնամու գնդակը կամ ականը :
Մի արեք տենց բաներ: Կյանքը բումերանգ է, վերադառնալու է ու ավելի ցավոտ է ձեզ խփելու : Ու երանի եք տալու այն օրերին, երբ դեռ պատրաստ չէիք երկու-երեք հազար դրամի խաթր ձեր հոգին վաճառել :