Լինում է չի լինում, մի միամիտ գյուղացի է լինում: Էս գյուղացին մի հարևան ուներ, յոլա չէին գնում: Էս հարևանը օր օրի վրա մետր առ մետր ցանկապատը լայնացնում էր՝ միամիտ գյուղացու հաշվին մեծացնելով իր տնամերձ հողամասը: Բանը հասավ դիվան բաշուն: Դատավորն ապրած կենա, տնաշենը երեքգլխանի հսկա էր: Էլ ծեծուջարդ, էլ կոտորած… Չէ, էս հարցը սենց չի լինի, պիտի լուծվի… Էս դատավորը մեկ գյուղացուն կանչեց, ասեց՝ դուխդ տեղը, դու մեր ազգական տղեն ես… Հա, քեզ միամիտ, հավատաց… Հավատաց երեքգլխանուն, որ գյուղացու հարևանից կաթ-մածուն էր առնում… Դատարանն է գալիս, ոտքի… Էս միամիտին հասավ, որ դատավորն ապրած կենա, բայց կողմնակալ խաբեբա ա… Միամիտ էր մեր գյուղացին, վախենում էր երեքգլխանուց… Իսկ հարևանը նենգ իր գործը լավ գիտեր, գիշերն եկել էր ու իր ցանկապատը հասցրել գյուղացու դռանը… լուսը բացվեց, արևն ելավ, երկնքից էլ ընկավ երեք խնձոր, մեկը՝ երեքգլխանու գլխին, մյուսը՝ երեքգլխանու երկրորդ գլխին, երրորդն էլ՝ վերջին գլխին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել