Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ արևմտամետ, բայց սիրտս խառնում ա էս հակառուսների ու հակաարևմտամետների հիստերիայից արդեն... Որ կռիվ սկսվի, սրանք ոչ թե բոլորի հետ պատերազմ են գնալու, այլ ամեն մեկը, մի պադվալ մտած, իրա քարոզն ա շարունակելու... Ախր հազար փաստեր կա ասելու երկու կողմին էլ, բայց դա կարող ես ասել հասկացողներին` արևմտամետին կամ ռուսամետին, բայց ոչ հակա-ներին, էդ տեսակը զոմբի ա, անուղեղ զոմբի... Դրանց մի կողմին որ ասես, օրինակ, ադրբեջանական բանակն Իսրայելից մեծ քանակությամբ զենք է գնում արդեն մի քանի տարի, հայկական բանակում իսրայելական կամ արևմտյան արտադրության զենք չկա, կամ որ դրոշակ են դարձրել որոշ մարդիկ, թե ռուսական զենքով են ադրբեջանցիք կռվում, մեր բանակում ինչակա՞ն զենք ու տեխնիկա է ամբողջությամբ կամ մյուս կողմին ասես, թե մի ձեռքով Մինսկի խմբով ռուսը փորձում է իբր խաղաղեցնել ու հարցը լուծել, մյուս ձեռքով զինում է երկու կողմին էլ... Շատ բան կա ասելու, քննարկելու, բանավիճելու բայց դա անես հասկացողի հետ, ոչ թե արդուկած ուղեղով այս կամ այն դեսպանատան շարքային զոմբի-հաճախորդի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/822327897865388?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել