Նրանք, ովքեր գլխներին զոռ են տալիս՝ մեղադրելով ՊԲ-ին էն բանում, որ երեք ամսվա զինծառայողին ուղարկել են առաջին գիծ, լավ կանեն՝ հիմա լալկվեն: Կամ հասկանան ինչ ա կատարվել, նոր խոսեն: Սա էն տեղը չի, որ աչոկ հավաքեք: Դրա համար ընդամենը փաստերը համադրեք իրար: Հակառակորդն օգտագործել ա հեռահար հրետանային համակարգ: Միանգամից 20 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից 4-ը, ցավոք, զոհվել է: Չի կարող առաջին գծում նման բան լինել բեկորային վնասվածքից, եթե խոսքը ճակատամարտին չի վերաբերում: Էրեխեքը չեն էլ երևակայել, որ իրենց որևէ արկ կհասնի: Ոչ ոք չի մտածել: Դա նշանակում ա, որ պայթյունները եղել են թիկունքում, ըստ երևույթին՝ զորամասում: Իսկ երեք ամսվա զինծառայողը որտեղ պետք ա լինի, եթե ոչ զորամասում: Զգույշ եղեք: Հիմա արդեն վիճակն էն չի, որ մարդկանց կյանքերի հաշվին սկսեք բավարարել ձեր կույր ատելությունը: Հիմա, ով ինչ պատկերացումներ էլ ունենա, ինչպիսի քաղաքական հայացքներ էլ ունենա, պարտավոր ա լինել պետության հետ: ՊԵՏՈՒԹՅԱՆ: Եթե եղունգի ծայրի չափ գոնե սիրում եք ձեր երկիրը, անպատասխանատու մի՛ եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել