Հայաստանում (նաև այլ տեղերում, չմտածեք՝ օրիգինալ ենք) կան լրատվամիջոցներ ու զ-րատվամիջոցներ: Համապատասխանաբար, կան նաև՝ լրագրողներ ու զ-րագրողներ: Դա լավ չէ, իհարկե, և հուշում է, որ շատերս ենք թերացել մեր տեղերում: Բայց դեռ՝ ոչինչ, մահացու չէ: «Մահացուն» սկսվում է այն ժամանակ, երբ պահանջված են լինում զ-րատվամիջոցներն ու իրենց «բըլթ»-ոցների հաշվին ծածկում են այսպես ասած՝ «մեձիա դաշտը» (ոնց եմ հուշտ լինում, գրական ասած՝ եղկում էս «իմպըռտնի» բառերից՝ կրեածիվ, մեձիա, բեքռաունդ, տո եսիմ էլ ինչ): 
Մի խոսքով, ամեն մեկն ազատ է, իհարկե՝ հետևել լրահոսի՞ն, թե՞ զ-րահոսին կամ ավելի ճիշտ՝ «բըլթ»-ոցներից կազմված «բըլթբըլթոցին»: Պարզապես, երբ «բըլթոց»-ային կողմնորոշում ունեք, ձեր ինքնասիրությունը մի փաղաքշեք այն ընկալմամբ, թե ի դեմս ձեզ՝ հասարակությունը սպարապետ ու մեծ ստրատեգ ունի իրեն ի սպաս, ավա՜ղ, չգնահատված: Նման ինքնափաղաքշանքներով մի փշաքաղեք «մեձիա դաշտը»: Չնայած, կարող եք շարունակել, երևի նման «մեձիալսարանին» նման գիգանտներ են հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել