Անկեղծությունն ամենագեղեցիկ դիմակն է, ափսոս ճաշակին ընկեր չկա:
Քայքայող մենակություն, երբ կողքիդ գտնվող, քեզ օգնել ցանկացող մարմիններում առկա է միայն ու միայն սահմանափակ, անզգացմունքային գիտակցությունը:
Վեճը չի կարող սիրային հարաբերություններն ուժեղացնող հանգամանք համարվել, եթե արդեն դարձել է դառը ճշմարտությունը պայթեցնող ասեղ:
Եթե բացես կիսաբաց աչքերդ, լուսավորես հոգուդ ու ուղեղիդ մութ անկյունները, խլացնես անկարողության ձայնը, կյանքը կսկսի քեզ լուրջ վերաբերվել:
Այսօրվա ընկերությունը նման է անհաջող գրքի, որի վերջաբանը անխղճորեն հակասում է պատկերավոր ու գեղեցիկ սկզբին:
Այսօրվա ցանկացած տիպի հարաբերություններից շատերն ունեն կենդանական նման բնազդ, ապրել այնտեղ, որտեղ կան «բարենպաստ պայմաններ», բայց ափսոս զուրկ են կենդանիներին հատուկ հավատարմությունից:
Անի Ավետիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել