Օրվա հրամայականն է դարձել շտկել հյուսիս-արևելքում շփման գծի ոչ շահեկան կառուցվածքը, որովհետև հենց դա է հնարավորություն տալիս ասկյարներին այսքան մեծ ակտիվություն ցուցաբերել սահմանագծի այդ հատվածում: Այնտեղ նրանց տիրապետության տակ են գտնվում մի շարք իշխող բարձրունքներ, որոնց վրա կառուցված ամրակետերից նրանք ոչ միայն հաջողությամբ դիտարկում են մեր դիրքերը, այլև օգտագորոծում են դրանք՝ մեր սահմանամերձ գյուղերը գնդակոծելու ու հրետակոծելու համար:
Քանի որ արդեն խաղաղ բնակչությունն էլ է զոհվում, կարծում եմ, որ մենք ունենք բոլոր իրավունքները՝ իրավիճակին արմատական լուծում տալու: Տարբերակները մի քանիսն են:
1. Հրետանին ոչնչացնում է հակառակորդի բոլոր կրակակետերը, որոնք գտնվում են բարձունքների վրա: Սակայն սա թույլ արդյունավետ ու լավագույն դեպքում ժամանակավոր լուծում է, որովհետև Ադրբեջանը նորից ու նորից կարող է վերականգնել դրանք:
2, Հրետանին ոչնչացնում է ամրակետերը, իսկ ցամաքային զորքերը լոկալ գործողություն են իրականացնում սահմանի այդ հատվածում՝ գրավելով հակառակորդի ավիրված դիրքերն ու ամրանալով այնտեղ: Սա արդյունավետ, բայց ռիսկային լուծում է, քանի որ նույն փորձերն էլ կարող է անել հակառակորդը, և սա հղի է լիարժեք պատերազմի վերսկսումով:
Սակայն մի բան ակնհայտ է. այսպես շարունակվել չի կարող ու պետք է թուրքին հասկացնել, որ մեր համբերության բաժակը հատել է: Որպես ցուցադրական դաս, կարծում եմ, որ երկրորդ տարբերակն առավել քան ուսուցողական կլինի, իսկ եթե պատասխան գործողություններ փորձեն անել, ապա պետք է իրապես ասիմետրիկ հարվածներ հասցնել, որպեսզի վերջապես հասկանան, որ իրենք կորցնելու ավելի շատ բան ունեն, քան մենք և ավելի փոքր վճռականություն: