Ի՞նչ ասել է ժամանակակից մտածելակերպ՝ գիրք չկարդալ (կոմս Մոնտե Քրիստո՞...ըըըը...չէ, չեմ լսել, ըդիգ ո՞վ է որ), ծնողներին չհնազանդվել (....), չսովորել (դեբիլ մեծանալ), տղաները՝ բանակից խուսափել (ու այդպես էլ տղամարդ չդառնալ), աղջիկները՝ միայն ու միայն պսակվել (ու իրենց նման տգետ՝ զատո մոդայիկ երեխեք դաստիարակել), ինչ-որ տարօրինակ հագուստներ հագնել (Աստված չանի՝ գիշերը դեմդ դուրս գան :ՃՃ), լսել ռոք, ջազ (բայց դե գիտենք էդ որնա ;) ), ասել՝ «Երկիրը երկիր չի» (միգուցե մեր երկիրը ունի շատ ճեղքեր իր կառուցվածքում, բայց այնուամենայնիվ այն ՄԵՐՆ Է, մենք պարտավոր ենք սիրել ԱՅՆ), ունենալ ֆեյսբուքյան պրոֆիլ՝ լի տաղտկալի ու ՇԱԲԼՈՆ մտքերով (որոնք անպայման գրված են լատինատառ ու caps lock-ով), և վերջապես եկավ ամենավճռական պահը :ՃՃ -սահմանափակ ուղեղներով վերլուծել ու իբրև թե քննարկել քաղաքական հարցերը... էս էր ու վերջ :ՃՃ Ասածս ի՞նչ ա, ժողովուրդ... Եթե չեք փոխվելու, ավելի լավ ա վեր կենաք ու գնաք երկրից... Մենք մերոնցով կփոխենք մեր երկիրը ))
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/x.gabrielyan/posts/258793900912772
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել