
Երբ կարմրում եք, այտերը տաքանում են: Եվ ինչքան շատ եք ցանկանում ցույց տալ, որ ոչինչ չի կատարվում, ավելի վատ է ստացվում: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ այդ մարդիկ ամեն ինչ կտային, միայն թե եփած խեցգետնի նման չկարմրեին: Մարդիկ կարմրում են, որովհետև մկանները լցվում են արյամբ, որի պատճառը ավելի հաճախ որոշակի մարդկային զգացմունքներն են ամոթը, շփոթմունքը և այլ:
Սովորենք չկարմրել:
Շատ մարդկանց մոտ ամեն մի չնչին բանից այտերը կարմրում են (հատկապես դեռահասների մոտ): Երբ գրատախտակի մոտ են կանչում, կարմրում ես, չնայած որ դասդ շատ լավ գիտես, կամ երբ հարկավոր է բեմ բարձրանալ, կարմրում եք, երբ մեկը ձեզ ուշադիր նայում է կամ հարց է տալիս, երբ փողոցում պատահաբար ծանոթի եք հանդիպում: Մի խոսքով, այն ամենը ինչ ձեզ հուզում է կամ ձեզ է վերաբերում, արագ առաջացնում է կարմրություն: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարողանում անել: Ձեզ թվում է, որ բոլորը ծիծաղում են ձեզ վրա: Հետզհետե սկսում եք չշփվել, աշխատում եք այնպես անել, որ ձեզ չնկատեն, կոմպլեքսավորվում եք, դառնում ավելի ամաչկոտ:
Այսպիսով, ինչի հետևանք է այն:
Հոգեբանները հաստատում են, որ այդպիսով առաջ է գալիս վախ շփման ժամանակ կամ, գիտական լեզվով ասած՝ սոցիոֆոբիա: Կարող է շրջապատը դա չնկատել, բայց մարդը դառնում է ամաչկոտ ու լռակյաց: Մարդիկ, որոնք կարմրում են, նաև ուժեղ քրտնում են, որը շատ տհաճ է:
Նախքան սովորելը, թե ինչպես անել, որ չկարմրեք հարկավոր է մանրախնդիր ուսումնասիրել այն զգացումները, որոնք նպաստում են կարմրելուն:
Առաջինը, ինչ զգում եք, թեթև ծակծկոցն է այտերի շրջանում, և այդ րոպեին դուք կարմրում եք: Հետո ուղեղում ազդակ է հնչում, որ ձեր այտերը կարմրել են, ու դուք սկսում եք շփոթվել և դրանից ավելի եք սկսում կարմրել:
Որպեսզի դուրս գաք այդ փակ շրջանից` «կարմրեցի-շփոթվեցի-ավելի շատ կարմրեցի», հարկավոր է սովորել հաղթահարել շփոթմունքը: Դա կարելի է անել բարձրաձայն: Գլխավորը չլռելն է: Դուք կարող եք նախօրոք պատրաստել մի քանի արտահայտություններ, որով դուք կբացատրեք ձեր կարմրելու պատճառները: Գլխավորը հավատացրեք ձեզ, որ չկա ոչ մի ծիծաղելի և վատ բան կարմրելու մեջ, դա նույնիսկ գրավիչ է: Օրինակ, եթե լսելով ինտիմ թեմա, կարմրում եք, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես՝ ես կարդացի քո մտքերը և կարմրեցի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել «մարդ, ով կարմրում է», այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել:
Գիտնականները կարծում են, որ ավելի հաճախ կարմրում են այն մարդիկ, ովքեր ավելի անինքնավստահ են և անպաշտպան: Դրա համար, երբ խոսում եք դիմացինի հետ, մտքում անընդհատ կրկնեք, որ դուք ուժեղ եք նրանից, նրանից առավել, խելացի: Միանգամից մի պատասխանեք նրա հարցին, որից դուք կարող եք շփոթվել և կարմրել, այլ մտքում դանդաղ հաշվեք մինչև երեքը` այդ ընթացքում կրկնելով, որ դուք շատ հանգիստ ու հավասարակշռված եք այդ պահին:
Գլխավորը հիշեք, որ երբ դուք կարմրում եք, դուք ոչ մի վատ բան չեք անում:
Հաջողություն ձեզ՝ իրագործելու ինքնատիրապետման արվեստը: