Աշխարհում շատ ճանաչված քաղաքներ կան, բայց ամեն քաղաք չէ, որ այնքան երգեր ունի իրեն նվիրված ինչքան որ Երևանը։ Երևանին պարզապես երգերը սազում են, ու անգամ Ջազը, որ սևերի կողմից ստեղծված երաժշտություն է, դարձել է Երևանինը ու մի կախարդական հնչողություն է ստանում մեր վարդագույն մայրաքաղաքում։

Yerevan Jazz Fest 2015-ը այն քիչ երևանյան համերգներից էր, որի ամբողջ ընթացքում շարժվում է նստարանդ, որովհետև ամբողջ շարքը երաժշտույան ռիթմի հետ ոտքը կամաց գետնին է խփում։ 

DSCF4509

Սեպտեմբերի 17-ին՝ առաջին օրը ջազ փառատոնի բացումը արեցին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Բենդի կազմում հանդես եկան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Սեպտեմբերի 19-ին երեկոն բացեցին Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես եկան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):

DSCF4429 DSCF4469  VAR_3319 VAR_3352 VAR_3358 VAR_3369 VAR_3375 VAR_3394 VAR_3493 VAR_3532 VAR_3770 VAR_3808 VAR_3870 VAR_3887 VAR_4026 VAR_4074 VAR_4130 VAR_4140 VAR_4155 VAR_4202 VAR_4492 VAR_4496 VAR_4505 VAR_4509 VAR_4519 VAR_4546 VAR_4612 VAR_4619 VAR_4824 VAR_4829 VAR_4844 VAR_4878 VAR_4885 VAR_4897 VAR_4922 VAR_4985 VAR_4997

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել