Սեպտեմբերի 17-22-ը Տաշքնեդի «Չորսու» անվանումով մարզապալատում անցկացվեց տղամարդկանց և կանանց բադմինթոնի Ուզբեկստանի թիմային – անհատական գավաթի խաղարկությունը, որին երկրի արհեստավարժ շուրջ 100ուժեղագույն բադմինթոնիստ մասնակցեց, ովքեր մրցանակներ խաղարկեցին 5 մրցաձևերում ՝ կանանց և տղամարդկանց մենախաղերում ու զուգախաղերում, և խառը զուգախաղում:
Սպասելիքներ մեծ էին, հատկապես երկրի բազմակի չեմպիոնուհի և գավաթակիր 19-ամյա տաշքենդցի Անահիտ Խուրշուդյանից, ով մեկ անգամ չէ, որ իրեն լավագույն կողմերով էր դրսևորել, թե երկրի առաջնությունում և թե գավաթի խաղարկություններում, բազմիցս հաղթող ու մրցանակակիր դառնալով կանանց մենախաղում ու զուգախաղում, ինչպես նաև խառը զուգախաղում: 
Այս անգամ էլ Անահիտը հինականում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, թեև ծնկի վնասվածքը նրան խանգարեց ողջ ուժով հանդես գալու:
Նախ Խուրշուդյանը Ուզբեկստանի գավաթակիր հռչակվեց ու ոսկե մեդալի արժանացավ թիմային մրցումներում՝ օգնելով Տաշքենդի ընտրանուն անցկացրած բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտելու: 
Նա երկրի գավաթակիր դարձան ու ոսկե մեդալի արժանացավ նաև խառ զուգախաղում, որտեղ նրան այս անգամ նրա մշտական զուգընկերոջ՝ Ամրուլո Բախշուլաևին փոխարեն ընկերակցեց իր մարզիչը ՝26-ամյա Ալիշեր Խորմիրզաևը:
Անահիտը կանանց զուգախաղում էլ իր մշտական զուգընկերուհու ՝ Վալերիա Մուշտակովայի հետ այս անգամ նվաճեց արծաթե մեդալ: 
Ու միայն կանանց մենախաղում Խուրշուդյանը մնաց առանց պարգևի քանի, որ համառ ու անզիջում պայքարում թե՛ կիսաեզրափակչում և թե 3-րդ տեղերի համար հանդիպումներում զիջեց Անդիջանը ներակայացնող բադմաիթոնիստուհիներին ու ստիպված եղավ այս անգամ բավարավել 4-րդ տեղով: 
Մրցաշարի ավարտից հետո, այստեղ 2 ոսկե, և 1 արծաթե մեդալ նվաճած Ահահիտը, թեև հիմանկանում գոհ էր իր մրցելույթներից սակայն այնուամենայնիվ համաձայնեց, որ ավելին կարող էր անել, եթե իհարկե չխանգարեր ծնկի վնասվածքը: Նա խոստացած, որ վնասվածքների ապաքինումից հետո ձմռան՝ արդեն 2016թ փետրվարին անցկացվելիք բադմիթոնի Ուզբեկաստանի առաջնությունում նվաճել այն բոլոր պարգևներն, որոնք այս անգամ հասու չեղան իրեն: 
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի բազմակի չեմպիոնուհին ընթացիկ մրցաշրջանում ապրիլի 28-ից մայիս 4-ը մասնակցեց 1995-1998 թթ ծնված պատանիների և աղջիկների բադմինթոնի Ուզբեկստանի առաջնությանն ու 1996 թ ծնվածների պայքարում ոսկե մեդալներ շահեց մենախաղում և խառը զուգախաղում: Ի շնորհիվ այս հաջողության հայ բադմինթոնիստուհին դրամաշնորհային հիմունքերով, առանց ընդունելության քննություններ հանձնելու իրավունք ստացավ անվճար ուսանելու Տաշքենդում գտնվող Ուզբեկաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետի բադմինթոնի բաժնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել