Այսօր անցնում էի Աբովյան փողոցով և տեսա հետևյալ հուշատախտակը: Երևի մի հազար անգամ տեսել եմ, բայց ուշադրություն չեմ դարձրել: Այս անգամ ուրիշ էր: Ես ակամայից հասկացա, որ ինչ արել ու անում է Վահան Մարտիրոսյանը Բաքվում, նույնը և ավելիով արել է Սարգիս Կասյանը: Կասյանը ոչ միայն Բաքվում վատաբանել է Հայաստանի Հանրապետությունը և նրա բանակը, այլև գործուն կերպով համագործակցել է թշնամու հետ: Նա ամեն ինչ արել է, որ հայկական բանակը բարոյալքվի, իսկ թշնամու բանակն օր առաջ հարձակվի Հայաստանի վրա: Ինքն էլ թշնամու բանակի հետ եկել ու տիրացել է իշխանությանը:
Հիմա ի՞նչ ենք ուզում Վահան Մարիտիրոսյանից: Քանի դեռ կասյանները պետական մակարդակով ազգային հերոս են, մենք միշտ էլ վահանմարտիրոսյաններ կունենանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=806779992753802&set=a.110865959011879.15020.100002654277118&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել