Փաստորեն, օգոստոսի առաջին կեսից Արցախում տարածված սուր աղիքային վարակի պատճառը մնում է չբացահայտված։
Սննդի անվտանգության պետական ծառայությունը վստահեցնում է՝ «Արցախ կաթի» թթվասերում հայտնաբերված մանրէն աղիքային վարակի պատճառ չի կարող հանդիսանալ:
Եվ այսպես, գյուղնախարարությունը, սննդի պետական ծառայությունը շարունակում են վստահեցնել, որ կաթնամթերքն ու միսը լիովին անվտանգ են առողջության համար...
Իր հերթին սանէպիդկայանն էլ երաշխավորում է ջրի անվտանգությունը։
Իսկ մայրաքաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ չկա...
Այս պահի դրությամբ 42 հիվանդ՝ սուր աղիքային վարակով, պառկած են ստացիոնար բուժման..
Կրկին ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանից տեղեկացա, որ հենց այս պահին ընդունում են հերթական հիվանդին։
Հարցիս՝ այդ բողոքով շատե՞րն են դիմում, պատասխան՝ շատ, բավականին շատ...
Հա, ի դեպ, Առողջապահության նախարարությունը լռում է. ոչ հայտարարություն, ոչ մեկնաբանություն։
Դե, շտապելու տեղ չկա, ընդամենը ամիս ու կես է անցել վարակի բռնկումից...
Մի օր կպարզվի էլի երևի, թե ինչ ուտենք կամ չուտենք, որ փորցավ չընկնենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1132975870065152
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել