Էքստրասենսի սպանության գործով գլխավոր կասկածյալ Մխիթար Մոս-Մուշեղյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը կարդալուց հետո գոնե ինձ համար պարզ է, որ էս կուլիսի փոշին մեղավոր է:
Նախ, ի սկզբանե ուզում եմ նշել, որ երբ նախաքննությունն ընթացքի մեջ է լինում, ի սկզբանե սխալ է հարցազրույցներ անել վկաների ու առավել ևս կասկածյալների հետ, որովհետև դա կարող է դառնալ անուղղակի ճնշում քննչական մարմինների ու գործով անցնող մարդկանց վրա, բայց դե...
Ինչևէ, էս փսլնքոտը, անդրադառնալով իր մեղավոր-լինել չլինելուն, հետևյալ բանն է բարբաջել.
«Ես չգիտեմ՝ ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ՝ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինձ ազատ կարձակեն, որովհետև ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետև ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում»:
Ես քննիչ չեմ, ոչ էլ Շերլոկ Հոլմսն եմ, բայց գիտեմ մի բան՝ անմեղ մարդը ոչ նման պաթետիկ հայտարարություններ կանի, ոչ էլ ինչ-որ ակցիաների մասնակցության ու իր «անգնահատելի» վաստակի մասին կխոսի: Էս տողերից կեղծավորության ու երկերեսանիության գարշահոտ է փչում, որը հարիր չէ անմեղ դատվողին: