Քանի որ Արմենչիկով արդեն բառիս բուն իմաստով հոգնեցրիք, մի տարի հետ գնացեք ու տեսեք, թե այն ժամանակ ում էիք քլնգում:
Ու ամեն տարի էլ էդպես է լինելու: Արժեհամակարգն է փոխվել: Մի քիչ ամպերից իջեք ու ընդունեք, որ մենք ուրիշ Հայաստանում ենք ապրում: Էդ ո՞ր մի լուրջ ու գրագետ մարդը չի կարող այս պահին իր քլունգով հանդես գալ թե՛ որպես քլգող, թե՛ որպես հակադարձող: Էդ ո՞ր մեկը չի հասկանում, թե ինչ է կատարվում: Մի քիչ նեղություն քաշեք ու տեսեք, թե մի քանի տարի շարունակ ովքեր են էդ հնարովի կոչումները ստացել: Թե՞ նախկիններն իրենց ճղճղան ու անտաղանդ ձայներով արժանի էին, որ հալած կարագի նման ընդունեցիք ու կոչումներից չհրաժարվեցիք:
Սա մեր իրականությունն է, ու մեր ընդունած չափորոշիչներն այլևս ոչ մեկին չի հետաքրքրում:
Այսօր մի շատ հարգելի մտավորականի հետ էի զրուցում, ով ևս այլայլված էր, բայց տվեց վերջին օրերի ինձ համար ամենածանրակշիռ ձևակերպումը: «Այս երիտասարդին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում տալը չեմ ընդունում, բայց նա լրիվ արժանի է հայ ժողովրդի վաստակավոր արտիսի կոչմանը»: Հիշեք՝ համայնքը զորավոր է:
Հ.Գ. Ես հիմա կարդում եմ վերջին տարիներին նույն կոչումը ստացածների ցանկն ու պաշտոնապես զարմանում, թե Արմենչիկը ոնց չհրաժարվեց այդ կոչումից՝ իմանալով, թե անցյալ տարիներին ինչ մանրապճեղ կալիբրի պոպուլյար անտաղանդներ են արժանացել այդ կոչմանը։