Healthinfo.ua-ը ներկայացնում է 10 ոսկե կանոն, որոնք ձեզ կօգնեն ապրել 100 տարի:
1. Շփվեք: Ապացուցված է, որ մեկուսացված մարդիկ լուրջ հիվանդություններ ստանալու մեծ հավանականություն ունեն:
2. Վերջ սթրեսին: Երկարակյացները հրաշալի կերպով գլուխ են հանում սթրեսից:
3. Գտեք զբաղմունք ձեր հոգու համար: Հոբին դրական է ազդում երկարակեցության վրա:
4. Կերեք միրգ ու բանջարեղեն: Դուք կունենաք լավ տրամադրություն և կստանաք շատ օգտակար նյութեր:
5. Շարժվեք: Վազքը, քայլելը, պարելը, ֆիթնեսն ապահովում են երկարակեցություն, նույնիսկ եթե դուք ծխում եք և ունեք բարձր ճնշում:
6. Աշխատեցրեք ձեր ուղեղը: Որքան շատ սովորեք, այնքան կլավանա ձեր հիշողությունը և մտածողությունը:
7. Ազատվեք «վատ» ճարպերից: Երբեք մի կերեք մարգարին, կիսաֆաբրիկատներ և տապակած ուտելիք:
8. Մի վախեցեք փոփոխություններից: Երբ որ լուծում եք խնդիրները, առաջանում են դրական էմոցիաներ, որոնք ձեզ դարձնում են ինքնավստահ և նպաստում են երկար ապրելու համար:
9. Ընդունեք հակաօքսիդանտներ: Օրինակ սելենը (օրական 200 մկգ) իջեցնում է թոքերի, աղիների և շականակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
10. Ստուգեք առողջությունը: Նույնիսկ, եթե դուք առողջ ապրելակերպ եք վարում, երբեմն այցելեք բժշկի:



