Որքան էլ սա իմ համար շրիշակի մակարդակի թեմա է, ու միտումնավոր չեմ անդրադարձել, քանի որ հնարավոր բոլորն արդեն իսկ իրենց բացասական կարծիքը, որոնց հետ մեծամասամբ համաձայն եմ, հայտնել են, բայց հիմա պիտի մեր երկու բան ասեմ: Անհամբեր սպասում էի հետայսու Ա. Գոնդրաչյանի արձագանքին, որը կարող էր փակել այս օրերին նրան ծաղրողների բերանը, բայց ավա՜ղ: Մեր վայ վաստակավոր արտիստը կոչումը փոխհատուցում է համարում առ այն, որ բարեգործություն է արել, մեջբերում եմ. «Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքն այն ամենի համար, ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաև իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր, առ իմ ժողովուրդ»: Ես, իհարկե, 35 տարվա կենսափորձ չունեմ, բայց մեր ժամանակ բարեգործությամբ զբաղվում էին խղճի մտոք, և միակ «շահն» էլ այն էր, որ բարեգործություն անելով` վստահ էինք, որ Աստված էլ ողորմած կգտնվի մեր, մեր ընտանիքների ու մեր զավակների հանդեպ: Իսկ հիմա մեր քյաբաբ ախպերը կարծում է, որ իր փողերը չեն կորել, ու վաստակավորի կոչումն առել է բարեգործությամբ:
Չփորձվե՛ք հայրենիքիս ու ժողովրդիս երկու կոպեկ շպրտելով՝ PR-վել ու կոչումներ պահանջել, դա բարեգործություն չէ, այլ նենգ հաշվարկ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/927547180652248?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել