Քանի դեռ Գյումրին իր հզորությամբ կանգնած չէ Երևանի ու երկրի կողքին, երկիրը զարգացումից հեռու է լինելու:
Գյումրին ինքն իր մեջ ու իրենով հզոր է և պիտի հզորանա, որ զորավիգ լինի մեզ բոլորիս:
Մեր՝ մշակութային մայրաքաղաք լինելը պիտի ստանա օրենքի ուժ՝ դրանից բխող բոլոր շարունակություններով:
Ես զարմանում եմ մեդիաների վրա, որ չեն տալիս Գյումրու զարգացման վերաբերյալ հարցեր Կառավարությանն ու երկրի պատասխանատուներին:
Շատ կուզեի, որ Գյումրու զարգացման ծրագրի մասին խոսեին երկրի առաջին դեմքերը, և վերջապես Մշակույթի նախարարությունը գար Գյումրի, որտեղ օր օրի քաղաքը դառնում է բարեկարգ ու ծաղկապատ:
Հ.Գ. Մեկ շնչով գրվեց, բայց նոր հասկացա, թե ինչի եմ ուզում ամեն բան տանել մեր քաղաք ու ինչ եմ անելու այլևս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=426882364164269&id=100005275262344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել