3-ն էր... 3-ը ապրիլի: Սիրտս դադարել էր աշխատել. քեզ մոտ էի շտապում ու չէի հավատում: Չէի հավատում, որ երկար բաժանումից հետո նորից սպասելու ես ինձ այն վայրում, որտեղ հաճախ էինք հանդիպում: Դժվար էր պատկերացնել, որ նստած նստարանին` արբեցնող ժպիտով ու անսահման կարոտով ինձ ես սպասում: Այնքան վաղուց այդպես չէր եղել…այնքան վաղուց սիրտս չէր զարկել այնպես, ինչպես զարկում է քո ներկայությունից: Կարոտել էի շատ… Կարոտել էի ինձ՝ քո գրկում, քեզ՝ ինձ սպասելիս: Կարոտել էի մեզ… Բայց այս անգամ ուրիշ էր:
Անսպառ համբույրներիդ տարափը չէր տեղալու երեսիս, չէի գրկելու քեզ ու ամբողջ ուժով սեղմելու կրծքիս, գլուխս չէի կորցնելու օծանելիքիդ բույրից ու չէի կրկնելու, որ միակս ես. ինքս ինձ խոստացել էի:
Քայլերս դանդաղեցին. գրեթե հասել էի քեզ: Տարածության կրճատմանը զուգընթաց մարմինս թուլանում էր, ինձ թվում էր՝ սիրտս ուր որ է դուրս կթռչի…..
-Ի՞նչ ունես ասելու...
-Ո՞նց ես, կարոտել էի շաաատ…
-Լավ եմ, արագ ասա ասելիքդ՝ ես շտապում եմ:
-Սիրո՞ւմ ես դեռ: Թե՞ էլ չկամ...
-Չկաս:
-Չեմ հավատում, աչքերդ մատնում են:
-Իզուր… Ես արդեն համակերպվել էի:
-Արի նորից սկսենք, մաքուր էջից:
-Չեմ ուզում, չեմ սիրում էլ քեզ: Մի տանջիր, խնդրում եմ:
-Սիրում եմ քեզ:
-Ես գնում եմ:
-Կթողե՞ս գրկեմ քեզ. գոնե վերջին անգամ:
-Չեմ կարող:
-Վերջին անգամ. հրաժեշտ:
Չէի կարող ինձ զրկել քեզ վերջին անգամ գրկելու հնարավորությունից, բայց այդ պահին նույնիսկ ուժ չունեի, որ թևերս բարձրացնեի… Պայուսակս ընկավ ձեռքիցս… Մոտեցա ու ամուր գրկեցի: Արցունքներս թրջեցին պարանոցդ ու վերնաշապիկը. լուռ արտասվում էի... Կուզեի, որ հենց այդտեղ էլ վերջանար աշխարհը, ու չզգայի քեզնից բաժանվելու դառնությունը: Միայն զգացի, թե ինչպես դողացող շուրթերդ հպեցիր պարանոցիս: Վերջին անգամ զգացի ջերմությունդ…
Սթափվեցի ու փորձեցի ետ քաշվել, բայց ուժերս դավաճանեցին ու նորից ուժասպառ ընկա գիրկդ: Խնդրեցիր, որ մնամ…..չէի կարող: Գրեթե հեկեկալով վերցրի պայուսակս ու վազեցի: Նստեցի առաջին պատահած երթուղայինը: Որքան փորձում էի, չէի կարողանում զսպել լացս… Ամբողջ ճանապարհին արցունքները դանդաղ հոսում էին այտերիս վրայով: Ավելի ցավոտ լինել չէր կարող… Ես քեզ էի կորցրել՝ ամենալավիս, ու քեզ հետ նաև երազանքներս: 3-ն էր, 3-ը ապրիլի…
Rita Vardanyan

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=464982513545078&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել