smbatA1plus.am-ը գրում է.

Քիչ առաջ «Ա1+»-ի թղթակիցը զրուցել է ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ։ Անդրադառնալով տեղեկությանը, թե Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն, նա նշեց, որ անձամբ իրեն չի զանգահարել. «Սեպտեմբերի 21-ին՝ իմ ծեծի ենթարկվելու օրը, նա զանգահարել է բաժանմունք, այդ մասին ինձ հայտնել է բուժքույրը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը հետաքրքրվում էր իմ առողջությամբ»։ Հիշեցնենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, որտեղ բուժում է ստանում ազատամարտիկը, ղեկավարում է Սերժ Սարգսյանի խնամին՝ Արա Մինասյանը։

Սմբատ Հակոբյանը խոսեց նաեւ հարուցված քրեական գործի եւ փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյանի այն հայտարարության մասին, որ իրենք երեկ պատրաստվում էին 3 ժամվա մեջ բացահայտել ծեծողներին. «Ես Վլադիմիր Գասպարյանի հետ 80-ականներից եմ ծանոթ, մտերիմներ ենք, վստահում եմ մեր ոստիկանությանը եւ համոզված եմ՝ ամեն ինչ կանեն, որ բացահայտեն ծեծի ենթարկողներին»։

Սմբատ Հակոբյանը անդրադարձավ նաեւ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե ինքը քաղաքական պատվեր կատարող է. «Շատ զարմանալի է նման հայտարարությունը, քանի որ քաղաքական պատվեր կատարում են ընդդիմադիրների նկատմամբ, իսկ Ռուբեն Հայրապետյանն ընդդիմադիր չէ։ Ես համոզված եմ, որ ինձ ծեծի են ենթարկել իմ քաղաքական հայացքների ու ընդդիմադիր գործունեության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել