Եհովայի վկաներին բանակ չպետք է տանել հատկապես պատերազմի ժամանակ, և դա բխում է Հայկական բանակի մարտունակության պահպանման շահերից: Կրոնական դրդապատճառներով բանակային ծառայությունից խուսափողների թիվը չնչին փոքրամասնություն է կազմում և այդ իմաստով վտանգ չի ներկայացնում: Վտանգավոր կարող է լինել բանակային ծառայության նկատմամբ մեծամասնության վերաբերմունքը, եթե այն անառողջ է: Հիմա չգիտեմ, բայց պատերազմի տարիներին այն անառողջ էր: Եվ այդ անառողջության վիրուսակիրների մեջ եհովականները խղճուկ փոքրամասնություն էին: Բանակից թռնում էին թե՛ առաքելականները, թե՛ «նժդեհականները» և թե՛ աթեիստները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/apres.zohrabyan/posts/4959523028340
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել