Որպես նախկին զինծառայող` դիմում եմ բանակ զորակոչվող ու արդեն զորացրվող տղաներին: Տղերք, ձեզանից որևէ մեկը չի գնում ծառայելու որևէ օլիգարխի, վարչապետի կամ որևէ այլ մեկի համար: Դուք, մենք, ես ու բոլորս, նրանք, ովքեր գնացել են ծառայելու, գնացել են իրենց քրոջը, մորը, ընտանիքը ու հայրենիքը պաշտպանելու համար, դուք էլ այս գիտակցությամբ համալրեք հայոց բանակի շարքերը: Մենք ծառայում ենք հանուն մեր ընտանիքների, բարեկամների ու հարազատների և առհասարակ հայ ժողովրդի համար: Խնդրում եմ, մի ասեք ում համար գնամ` սրա տղու, նրա տղու: Ո՛չ, կորչեն սրանք ու դրանք, սրանց ու դրանց տղաները, մենք գնում ենք մեզ համար, մեր ընտանիքի, ես գնացել եմ, ծառայել եմ իմ ընտանիքի ու ժողովրդի համար, խնդրում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում, որ դուք էլ ձեր քրոջ, ձեր մոր ու ընտանիքի, ձեր ազգի համար ծառայեք ու բարով վերադարձեք, ձեր ցավը տանեմ, հայ տղաներ, իսկական տղաներ, որոնք ինձ պես են մտածում, որ Հայոց բանակում ծառայել նշանակում է պաշտպանել հարազատ քրոջը, մորը, ընտանիքն ու այն սրբությունը, որ այս ամենի հետ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ է կոչվում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/433838600005332
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել