Երբ Վալերի Օսիպովը կամ Կարեն Միքայելյանը ցույցերի ժամանկ ինձ բարցրաձայն անվանում էին ՛՛չկայացած ռեժիսոր՛՛՝ ես ծիծաղում էի: Միլիցիոներները արվեստագետ են ձեւանում ու գրաքննադատությամբ են զբաղվում իմ երկրում: Հիշում էի ՛՛12 աթոռ՛՛ վեպում Պանիկովսկու քաղցր հուշերը Նեբաբա ազգանունով մի ոստիկանի մասին, ով իրեն հովանավորում էր իբրեւ ՛՛կույրի՛՛ Կիեւում հեղափոխությունից առաջ, իսկ հետո դարձավ երաժշտական քննադատ:
Վերջին տարիների իրադարձություններն ու պետական բարձրաճաշակ պարգեւատրումները համոզում են, որ այս ամենը միանգամայն տրամաբանական է, ճիշտ եւ արդար: Ուստի հայտնում եմ ՀՀ իշխանություններին, որպես երեք խաղարկային եւ քսան վավերագրական կինոֆիլմերի հեղինակ, յոթ միջազգային կինոփառատոնների բարձրագույն մրցանակի դափնեկիր՝ ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում հանկարծ ձեր մտքով անգամ չանցնի պարգեւատրել ինձ որեւե կոչումով կամ շքանշանով: Շպրտելու եմ հետ: Պարգեւատրեք ձեր ճաշակին եւ տգիտությանը համապատասխանող ձեր հավատարիմ լակեյներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1053013781398842
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել