Պետք չէ դերասանին կեղծ ժպտալ եւ չասել նրան իր թերությունների մասին այն դեպքում, երբ նկատողությամբ կարելի է ուղղել այդ խնդիրները. Հայկ ԱֆրիկյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Հայկ Աֆրիկյանը, ով տարիներ առաջ նաեւ «AM» երաժշտական խմբի մեներգիչն էր:

Հայկ, վերջին շրջանում կարծես թե էկրաններին այնքան էլ ակտիվ չեք, ինչո՞վ է պայմանավորված այս շրջանի Ձեր լռությունը, ինչո՞վ եք զբաղված:

- Այս պահին ուժերս կենտրոնացված է իմ՝ «Level one» դերասանական ստուդիայի վրա, որտեղ ես եւ տնօրենն եմ, եւ դասավանդում եմ առարկաներից գլխավորները՝ բեմական խոսք, դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա: Կարելի է ասել՝ իմ ամբողջ ժամանակը նվիրել եմ ուսանողներիս, որոնց հետ ջերմ ընկերական շփում ունենք: Իսկ թե ինչո՞ւ էկրաններին չեմ երեւում, կարծում եմ, ինձ շատ եմ նվիրել իմ ստուդիային, միաժամանակ նաեւ սպասում եմ եւ հույս ունեմ, որ լավ առաջարկներ դեռ կլինեն, իսկ հիմա գուցե բարին էլ սա է:

Լավագույն դերերի մասի՞ն եք երազում:

- Առհասարակ երազելի դերեր կան դերասանների համար, բայց հիմա ոչ թե երազում եմ, այլ սպասում եմ, թե երբ կվերանան այս էժանագին, մանր-մունր դերասանները, ովքեր խոսել չգիտեն, ունեն բերանի ապարատի թերություններ, միմիկաներ չունեն, իրենց խոսքով փողոցի ժարգոնից չեն տարբերվում եւ էժանագին դերասանական պահվածք ունեն:

Հայկ հրավերներ չկա՞ն, թե դուք եք դրանք մերժում:

-  Իմ պարագայում երկու տարբերակն էլ գործում է: Ես իմ մասին բարձր կարծիք չունեմ, բայց նաեւ ես սիրում եմ գնահատել այն, ինչ ունեմ: Այսօրվա բացակայությանս հիմքում պատճառները մի քանիսն են՝ ես սպասում եմ, որ լավ առաջարկ լինի, այսինքն՝ հարմար առաջարկ չեմ ստացել, նաեւ ուժերս իմ ստուդիայի վրա են կենտրոնացած:

Առաջարկներն ընդունելու հարցում ունե՞ք անխախտ սկզբունքներ: Ի՞նչ պարագայում եք մերժում դրանք:

- Դերասանը պետք է ունենա իր սկզբունքները եւ չդավաճանի դրանց, բայց այսօր շատ դերասաններ դավաճանում են այդ սկզբուքններին գումար աշխատելու համար, ինչը սխալ է: Այսօր շատ չակերտավոր մարդիկ կան, ովքեր ցավոք սրտի դասվում են դերասանների շարքին: Այսօր սնկի պես աճել են այսպես կոչված քասթինգ ստուդիաները, ինչին ես շատ վատ եմ նայում, օրինակ իմ ստուդիայում փորձում ենք տալ բարձր գիտելիքներ, ինչը ես անձամբ եմ ստացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր դասախոսներից, մենք նաեւ դիմորդներին  նախապատրաստում ենք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննություններին: Ես ինքս բացահայտել եմ, որ ինտելեկտի 3 տիպ կա՝ ի ծնե, որը ցավոք շատ քիչ է հանդիպում, ձեռքբերովի, որը կրկին ցավոք պահանջարկ չունի, եւ երկուսից ծնված, երբ դա ծնվում է աշխարհընկալողականությունից:  Շատ ժամանակ ինձ զանգում եւ հարցնում են, թե ինչքան ժամանակից հայտնի կլինենք, ես բնականաբար, ասում եմ հաջողություն, սա Ձեր տեղը չէ: Արվեստագետը ճանաչված լինելու համար պետք չէ մտնի այս ոլորտ, սա մեր ստուդիայի ուսանողներին ամեն կերպ բացատրվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել