Կարծիք. Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսության հիմնական թերությունը համարվում է կապիկի և մարդու միջև անցումային օղակի՝ մարդակապիկի տեսակի բացակայությունը կամ համենայն դեպս դրա վկայությունը գտնելու անհաջող փորձերը: Զուտ մարդաբանական առումով նման վկայություն գտնելն իսկապես բավական դժվար է, քանի որ այդ տեսակը լինելով ոչ կապիկ և ոչ մարդ՝ հարձակումների պիտի ենթարկվեր երկուսի կողմից էլ և արագ հեռանար պատմության թատերաբեմից: Չնայած առկա են նաև որոշ գտածոններ, որոնք եթե ոչ հաստատում են այդ տեսակի գոյությունը, ապա գոնե կասկածի տակ են դնում բացակայության փաստը. http://oko-planet.su/…/ph…/166448-vanary-lyudi-obezyany.html: Սակայն դրա առկայությունը մարդկային հիշողության մեջ առկա է՝ այն հնդկական «Ռամայանա» էպոսն է, որում գործում է մարդակապիկների ցեղը իր ղեկավարներով, որոնցից մեկը՝ Խանումանը Շիվա աստծո մարմնավորումներից մեկն է: Կա և 2-րդ՝ բայց անլուրջ վկայությունը՝ դա Արթուր Կոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» վեպում նկարագրված մարդակապիկներն են: Ինչ մնում է մարդու՝ որպես առանձին տեսակի ստեղծման մասին կրոնական գաղափարին, այն մեծ հաշվով հակասության մեջ չի գտնվում դարվինիզմի հետ, քանի որ եթե սերմնահեղուկի մեկ «չափաբաժնից» և մեկ ձվաբջջի միացումից 9 ամիս անց ծնվում է մարդը, այսինքն՝ ձվաբջջի բեղմնավորման գործընթացն իր հետ/մեջ գեներացնում է ծնվելիք մարդու մասին ողջ ինֆորմացիան, ապա նույն երևույթն է առկա էվոլյուցիոն տեսության դեպքում, երբ միաբջիջ ամեոբայի «զարգացումը» բերելու էր մարդու «առաջացմանը»: Եթե 2-րդ դեպքում մարդուց է մարդ ծնվում, այսինքն՝ ծնողը մարդն է, ապա 1-ին դեպքում ամեոբայից է մարդ «առաջանում», և ծնողն այս դեպքում Բարձրյալն է, Աստվածը կամ բնությունը՝ ինչպես էլ այն անվանվի... ՀԳ. «սերժատյացությունը» որպես քաղաքական կատեգորիա ընդունած անձինք կարող են ժամանակ չծախսել այս գրառմանը ծանոթանալու համար, քանի որ վերջինս այդ տիրույթից դուրս է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել