Հանուն արդարության ու ճշմարտության՝ պիտի անդրադառնամ Արմենչիկին։
Արմենչիկը վստահաբար շատ ավելի սիրված ու ընդունելի է, քան շատ ու շատ հայ երգիչներ, էլ չեմ ասում, որ սփյուռքահայությունն ու հատկապես ամերիկահայությունը Հայաստանը կարոտում է Արմենչիկի երգերով, նրա կատարումները հայերի սիրտն ամրացնում են հայրենիքի հոգևոր կապերով։
Արմենչիկ կարելի է լսել, երբ շատ ուրախ ես կամ հակառակը` շատ տխուր, երբ բարձր տրամադրություն ունես կամ երբ սիրահարված ես։
Արմենչիկն իսկապես գեղեցիկ ու քաղցր ձայն ունի (ճաշակին ընկեր չկա), եթե որևէ մեկը չի սիրում նրան կամ նրա երգերը, դա չի նշանակում, որ մարդկանց մեծամասնությունը չի սիրում ու ընդունում նրան։
Ամեն դեպքում, երիտասարդության մի ստվար զանգված արդեն տարիներ շարունակ լսում է Արմենչիկին, ու սա փաստ է։
Ավելորդ եմ համարում նշել, որ Արմենչիկն իսկապես բարի, համեստ, արժանավոր ու հայրենասեր տղա է, ու եթե երկրի ղեկավարությունը, պետության նախագահը գտել է, որ նա արժանի է, ապա միանշանակ արժանի է։
Չեմ հիշում մի դեպք, երբ Արմենչիկը հեռացել է իր արմատներից ու առհասարակ հայրենիքից, հետևաբար մի փոքր բարի եղեք, ու, հաստատ, ո՛չ Հայոց բազմադարյա մշակույթը փուլ եկավ՝ Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում տալով, ո՛չ էլ որևէ մեկը պարտադրում է ձեզ, որ անպայման Արմենչիկ լսեք, մի փոքր ադեկվատ ու հանդուրժող եղեք։
Հ.Գ. Վստահ եմ, որ ամբողջ աշխարհում այս նորությունը մեր հայրենակիցների կողմից ուրախությամբ է ընդունվել, իսկ Հայաստանում թող որ հարյուրավորներ կամ հազարավորներ չընդունեն, դրանից ոչինչ չի փոխվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=433932640146988&set=a.109689749237947.1073741828.100005907670190&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել