Նշանակությունը

Այս թեստը թույլ է տաիս չափել և որոշել այլ անձանց հետ շփվողականության մակարդակը, անձնական կամ գործնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակությունը:

Արդյունքների մշակում

Տրված հարցերին պահանջվում է պատասխանել «այո»,  «ոչ» կամ «երբեմն»:

«Այո»

 2 բալ

«Ոչ»

 0 բալ

«Երբեմն»

 1 բալ

Հրահանգ: Պատասխանները հարկ է տալ՝ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների ձեր փորձից:

  1. Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում է դրան երկար սպասելը:
  2. Դժգոհություն և անհանգստություն է առաջանում Ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:
  3. Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը:
  4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Դուք կփորձեք բոլոր հնարավոր ձևերով խուսափել այդ գործուղումից:
  5. Սիրում եք բոլորի հետ կիսվել Ձեր ապրումներով:
  6. Ձեզ նյարդայնացնում է, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է Ձեզ (ցույց տալ ճանապարհը, ժամն ասել կամ մեկ այլ բան):
  7. Դուք հակված եք մտածելու, որ կա այսպես կոչված «հայրերի և որդիների խնդիր», և տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը:
  8. Անհարմար կզգաք Ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից մի քանի ամիս առաջ վերցրած պարտքը:
  9. Ռեստորանում կամ սրճարանում Ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք և միայն սպասքը զայրացած հետ կհրեք:
  10. Մենակ մնալով անծանոթի հետ՝ Դուք կլռեք և ճնշված կզգաք Ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել:
  11. Դուք նյարդայնանում եք ցանկացած տեսակի հերթերից, որտեղ էլ որ դրանք լինեն (գրադարան, խանութ և այլն): Թողնում և գնում եք:
  12. Դուք կխուսափեք մասնակացել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի:
  13. Դուք ունեք Ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ և այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չեք առնում:
  14. Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք և բանավեճի մեջ չեք մտնի:
  15. Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով, Ձեզ մոտ սրտնեղություն է առաջացնում:
  16. Դուք ավելի նախընտրում եք Ձեր տեսակետն (կարծիքը, գնահատականը) արտահայտել գրավոր ձևով (քան բանավոր):

3 բալ  և ցածր

Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք Ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերում: Դատողություններ եք անում նույնիսկ անպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են Ձեր իրավասությունից: Կամա թե ակամ Դուք հաճախ ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը ձեզ համար չեն: Թե´ աշխատանքում, թե´ տանը և թե´ ընհանրապես մարդկանց դժվար է ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք Ձեզ վրա և շտկեք Ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վեաբերվեք մարդկանց և մտածեք Ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում:

4-8  բալ

Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունն ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները Ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցության թեման վերցնում եք Ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ ձեզ զգում եք «ինչպես ձուկը ջրում»: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ, որ կարողանում եք գործն իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար Ձեր ղեկավարները և աշխատակիցները Ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերում: Մտածե՛ք այդ մասին:

9-13 բալ

Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ, որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստանում: Լուրջ խնդիրների լուծման համար պակասում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել:

 

14-18 բալ

Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք Ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք Ձեր տեսակետն առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանտ քմահաճույքները Ձեզ նյարդայնացնում են:

19-24 բալ

Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում Ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները Ձեզ չեն վախեցնում: Բայց, համենայն դեպս, զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմն առանց ինչ-որ պատճառի, բայց այդ թերությունը շտկելի է:

25-29 բալ

Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն Ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք Ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք Ձեզանից: Բայց մի՛ սահմանփակվեք  դժգոհությամբ, Ձեր ուժերով կարող եք փոխել Ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ Դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավելի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ Ձեզ:

30-31 բալ

Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է Ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց Դուք եք տանջվում: Բայց և Ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավեի շփվող, կառավարե՛ք Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել