Կոննեկտիկուտ նահանգի Բրիջպորտ քաղաքը ճանաչվել է ԱՄՆ ամենահարուստ քաղաք:
Ամենահարուստ քաղաքները որոշելիս որպես ցուցիչ է համարվել 2011թ. ընթացքում տվյալ քաղաքի բնակչության անհատական եկամուտը: ԱՄՆ առևտրի նախարարության վիճակագրության վարչության տվյալների համաձայն` Բրիջիտպորտում մեկ հոգուն բաժին հասնող եկամուտը կազմում է 78,560 հազար դոլար` այն դեպքում, երբ ԱՄՆ ողջ տարածքում այդ ցուցանիշը 2011թ. եղել է 41,560 հազար դոլար: Այս քաղաքի բնակչության 10%-ից ավելին ներգրավված է ֆինանսական ոլորտում:
Իսկ ահա Նյու Յորքը, որը համարվում է ԱՄՆ ֆինանսական մայրաքաղաքն, այս ցանկում զբաղեցրել է միայն 7-րդ հորիզոնականը:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Տեխաս նահանգի նավթային քաղաք Միդլանդը, որն ունի 113 հազար բնակչություն: Այստեղ 4 բնակչից 3-ը ներգրավված են հանքարդյունաբերության ոլորտում: Միդլանդում 2011թ. գրանցվել էր գործազրկության ամենաբարձր ցուցանիշը` 3,3 %:
Երրորդ հորիզոնականում է առողջարանային քաղաք Սան Ֆրանցիսկոն, որի բնակչության մեծ մասը ներգրավված է սպասարկման ոլորտում: Այստեղ յուրաքանչյուր բնակչի եկամուտը 2011թ. կազմել է 61,395 հազար դոլար:
Չորրորդ հորիզոնականում Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքն է, որտեղ մեկ բնակչի եկամուտը կազմել է 61,028 հազար դոլար:
Յուրաքանչյուր բնակչին բաժին հասնող 59,345 հազար դոլար եկամտային ցուցիչով հինգերորդ հորիզոնականում է ԱՄՆ վարչական մայրաքաղաք Վաշինգտոնը:
6-10-րդ հորիզոնականները կիսել են համապատասխանաբար՝ Նեապոլը, Բոստոնը, Նյու Յորքը, Բարնստեյբլը և Տրենտոն:
Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրության վարչության տվյալների՝ 2011թ. յուրաքանչյուր անհատի եկամուտը 5,2 %-ով աճել է:
Նավթի և գազի արդյունաբերության զարգացման շնորհիվ Տեխաս նահանգի Օդեսա քաղաքում 2011թ. մեկ բնակչին հասնող եկամուտն աճել է 14,6 %–ով:
Ամենաաղքատ քաղաք է ճանաչվել Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքը, որը հայտնի է որպես բժշկական քաղաք, քանի որ այստեղ է գտնվում «Մեյո» համաշխարհային ճանաչում ունեցող բժշկական կենտրոնը: Այստեղ անհատական եկամտի նվազման պատճառ են դարձել 2011 թ. առողջապահության ոլորտի կրած վնասները:
Նյութի աղբյուրը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3883125007363
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել