էս մարտական պարգևների սաքուլիկիզացիայի և մշակութային կոչումների արմենչիկիզացիայի դեմն առնելու երկու ձև կա:
Ա. Մարտական իրական կենսագրություն և պարգևներ ունեցող մարդիկ, ինչպես նաև մշակութային իրական վաստակ ունեցողները հանձնում են իրենց պարգևները, քանի որ իրենց «համեստությունը» թույլ չի տալիս գտնվել սաքուլիկների, տարոնմարգարյանների և շարմազանովների հետ նույն «փաղանգում»: Այդ դեպքում այդ պարգևները դառնում են առավելագույնս վերնիսաժային սուվինիր, իսկ այն կրողները՝ հակահերոսներ:
Բ. Շան տեղ չենք դնում և շարունակում ենք մեր գործը՝ ընդունելով, որ էս կյանքում լինում են նաև էսպիսի ժամանակներ, ինչպես ասում են՝ «գյադաների ժամանակներ», և պետության ողնաշարն ուղղելով՝ կուղղվի նաև էդ ոլորտը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10207555196140473
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել