Վերջապես, Արցախում համատարած աղիքային ինֆեկցիայի պատճառը, կայծակնային արագությամբ, մեկ ամիս հետո գտել են ... ի դեպ, այս ընթացքում, մի քանի անգամ հայտարարվեց, որ վարակը մարում է, բայց ամեն օր նույն բողոքներով նոր հիվանդներ էին դիմում հիվանդանոց...
պատճառը, ըստ սննդամթերքի անվտանգության ծառայության, ,,Արցախ կաթ,,-ի արտադրած թթվասերն է...
սա, ոնց որ, Արցախ կաթ-ի համար բնականոն գործելաոճ է դառնում,,, մի երկու տարի առաջ էլի Ա-կաթի թթվասերը սուր աղիքային վարակի պատճառ էր դարձել..
Գործարանը փակեցին մի քանի օրով, խախտումները վերացրին ու կրկին հանրությանը կաթնամթերք մատակարարեցին..
ու լավագույն ավանդույթի համաձայն, նորից հայտարարվում է, որ գործարանը դադարեցնում է թթվասեր արտադրել, մինչև խախտումները չվերացնեն...
ինչ մեծ բան է , ո՞ր
երեխա են էլի, կհիվանդանան էլ, կլավանան էլ.... ոչինչ, որ բռերով դեղեր պիտի խմեն .... բա դեղերը ի՞նչի համար են արտադրում...
ի դեպ, սանէպիդկայանում, վարակի տարածման առաջին օրերին, հարցիս ի պատասխան, պնդեցին, որ պատճառը տաք եղանակներն են և ծնողների կողմից երեխաների հիգիենային չհետևելը...
մի քանի օր առաջ, գյուղնախարարը վստահեցրեց, որ ոչ միսը, ոչ էլ կաթնամթերքը չեն կարող այդ վարակի պատճառը լինել...
ստացվում է, որ կարող են ... ու պարզելու համար մեկ ամիս ժամանակ է պահանջվում ...
հա, ու մի բան էլ..
վարչապետը խիստ հանձնարարական էր տվել, որ պատճառը հայտնաբերելուց հետո` խստագույնս պատժել մեղավորին....
փաստորեն, թթվասերի արտադրության արգելքը խստագույն պատիժ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1131258723570200
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել