facebook-logoFacebook ընկերությունը լրագրողների համար թողարկել է նոր Signal ծառայությունը, ովքեր դրա միջոցով կարող են փնտրել անհրաժեշտ տեղեկատվություն, հայտնում է gogetnews.info-ն: Այդ մասին հայտնել են ամերիկյան ընկերության ներկայացուցիչները:

Մշակողների խոսքով` ծառայության շնորհիվ օգտատերները կկարողանան վերլուծել Facebook-ի և Instagram-ի նորությունները: Բացի այդ, դա թույլ կտա լրագրողներին հետևել որոշակի թեմաների առցանց ռեժիմում: Տեղեկատվությունները հնարավոր կլինի պահպանել հետագա օգտագործման համար:

Մեդիայի բոլոր աշխատակիցների համար ծառայության հասանելիությունը կլինի անվճար: Գրանցման համար անհրաժեշտ կլինի նշել մասնագիտությունը և հայց ստեղծել ընկերության կայքում: Ներկայումս Signal-ում մուտք ունեն միայն անգլալեզու լրագրողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել