Վստահաբար բոլոր նոր կայացող հասրակությունները սկզբում իջնում են հատակ, թերևս այս օրը կարելի է համարել համազգային ճգնաժամի մեկնարկ։
Արմենչիկը, ով լավ ձեռներեց է /հալալ է իրեն իր գործի մեջ/, դառնում է վաստակավոր։
Անկախության օր է /էլի են ասել էսօր/, մարդիկ արտասվախառն են արթնանում։
Տարածաշրջանը, բարքերը ու ամեն բան դրսից քայքայում են ու քայքայում:
Նայում ես, քաղաքներ կան, նորոգվում են, մարդ չկա, ու տարին այս տեմպերով շարունակվում է...
Սովորաբար ես ոչ մի բան չեմ կապում վերևների հետ ու մեր ներհասարակական հարթակից եմ նայում
/շատերը կհիշեն երկու-երեք տարի առաջ այս օրը հրապարակում էի մի շենշող երգ, բայց հիմա շիզոֆրենիկ լռության մեջ այդ երգը բան չի տալու/:
.... մտածում էի մի երկու տարի առաջ, որ հենց այս օրերին կգա էս ճգնաժամը ու հետո լավ է լինելու.
մենք սիրելու ու հարգելու ենք իրար և վերջապես մեկտեղվելու ենք մի քանի հարյուր ամյա մասնատումից հետո, բայց Արմենչիկը... Հորձանուտի մեջ ընկնողին դիմադրել պետք չէ, պետք է իջնել ջրի հատակը, որտեղ ջրապտույտը մեկ սմ է, ու մի քայլ անել:
Մենք դեռ իջնում ենք ու, քանի գնում, անորոշությունը թեժանում է։
Հ.Գ. - Այսօր միացնելու եմ լուրեր ու ակնկալելու եմ, որ այսինչ գյուղի այսինչ հողակտորից մեկ ցենտներ ավելի բերք է ստացվել, և մի օդանավ մարդ հետ է գալիս տուն:
Հ.Գ.- Եվս էսպիսի մեկ տարի, ու ես լռելու եմ ընդմիշտ ...