
Այն ժամանակամիջոցում, երբ Վերմախտը ջախջախում էր բոլոր եվրոպական բանակները, իսկ այնուհետև հաղթանակներ տոնում ու պարտություններ կրում Արևելյան ճակատամարտում՝ Կարմիր Բանակի դեմ մարտնչելիս, Երրորդ ռայխի թիկունքում ոչ մի րոպե չէին դադարում նորագույն զինատեսակներ մշակել, որոնք՝ ըստ Հիտլերի, պետք է կանխորոշեին պատերազմի ելքը հօգուտ Նացիստական գերմանիայի: Ձեզ ենք ներկայացնում նացիստների գերգաղտնի 8 զինատեսակներ, որոնք ֆանտաստիկ նորարարություն էին իրենց ժամանակի համար և որոնց վրա հույս էր դրել Հիտլերը, սակայն դրանք այդպես էլ չհասցրեցին արտադրել բավական քանակությամբ, որպեսզի դրանք որևէ ազդեցություն ունենային պատերազմի արդյունքի վրա:
1. Horten Ho 229 թռչող թև
Horten Ho 229 ռմբակոծիչը հաճախ անվանում են թռչող թև և այն կարողանում էր մինչև 15 կիլոմետր բարձրություն հավաքեր ու կրելով շուրջ 1 տոննա զինամթերք՝ զարգացնել 600 կմ/ժ արագություն:


Երկու տուրբոռեակտիվ շարժիչներով այս ռմբակոծիչն իր առաջին թռիչքն իրականցրեց 1944 թվականին: Այդ պահի դրությմաբ, թռչող թևը հանդիսանում էր աշխարհի առաջին ու միակ սթելզ ինքնաթիռը: Ինքնաթիռի հետագա փորձարկումները անհաջող եղան սակայն: Օրինակ՝ 3-րդ փորձարկման ժամանակ աղետ տեղի ունեցավ. շարժիչներից մեկը հրդհվեց և որքան էլ օդաչուն փորձեց փրկել ինքնաթիռը, դա նրան չհաջողվեց ու Horten-ը ջախջախվեց՝ բախվելով գետնին:
2. «Ֆրից-Х» կառավարվող ռումբ
Առաջին կառավարվող «Ֆրից-Х» (SD-1400) ռումբը սկսեցին մշակել 1938 թվականին՝ պրոֆեսոր Կրամմերի ղեկավարության ներքո գործող գերմանական փորձարարական ավիացիոն ինստիտուտում: Զինագործական նորարարության գլխավոր խնդիրը հակառակորդի խոշոր նավերի արդյունավետ խոցումն էր: Ռումբի առաջին փորձարկումներն իրականացրեցին իտալական Ֆոջայում գնտվող հրաձգարանում՝ 1942 թվականին:
Ի սկզբանե, նոր զենքի պոտենցիալը բարձր էր գնահատվում, սակայն հետագայում դրանից հրաժարվեցին: Կա վարկած, համաձայն որի, դա եղավ այն բանի հետևանքով, որ շատ քիչ քանակությամբ ինքնաթիռներ էին կարողանում կրել այս ումբերը:


Կա ևս մեկ վարկած, համաձայն որի, կառավարվող ռումբերից հրաժարվեցին՝ հակառակորդի կաղմից ՌԷՊ արդյունավետ կիրառության պատճառով: Ամեն դեպքում, նորարարական այս զինատեսակն արտադրությունից հանվեց արդեն 1944 թվականին:
3. «Վասսերֆալ» հրթիռ
Սա պատմության առաջին «երկիր-օդ» կառավարվող զենիթային հրթիռն էր: Այն նախագծել էին 1943-1945 թվականներին: «Վասսերիֆալ» («Ջրվեժ») հրթիռը 4 տոննա էր կշռում ու կարողանում էր 20 կիլոմետր բարձրության վրա թռչող թիրախներ խոցել: Ենթադրվում էր, որ մեկ այսպիսի հրթիռը կարող է ռմբակոծիչների մի ամբողջ էսկադրիլիա ոչնչացնել: Որոշ փորձագետների հավաստիացումներով, «Վասսերֆալը» նացիստների տիրապետության տակ եղած միակ զինատեսակն էր, որ կարող էր իրական ազդեցություն ունենալ Արևմտյան ճակատում ընթացող պատերազմական գործողությունների վրա:

Սակայն բարեբախտաբար, Հիտլերը պաշտպանողական բոլոր զինատեսակները համարում էր պարտվողներին հարիր ու այս հրաշք հրթիռի նախագիծն այդպես էլ արտադրության փուլ չհասավ:
4. Հեռակառավարվող մինի-տանկեր
Այս թրթուրավոր գաճաճ մեքենաները (150х85х56 սմ), որոնց «Մժեղ» էին անվանում, աշխատում էին երկու էլեկտրական շարժիչներով ու հեռակառավարվում էին մալուխով ամրակցված սարքով: «Մժեղների» մարտական խնդիրների մեջ էր մտնում պայթուցիկ նյութերի տեղափոպումն, ինչպես նաև հակառակորդի ամրաշինությունների, զրահատեխնիկայի ու կենդանի ուժի ոչնչացումը՝ պայթյունի միջոցով: Հետագայում, էլեկտրական շարժիչները փոխարինեցին բենզինայիններով, քանի որ դրան ավելի էժան էին:

Ահա թե ինչպես էր գործում այս զենքը:

5 . Messerschmitt Me.163 «Գիսաստղ» հրթիռ-ինքնաթիռը
30-ականների վերջում, Գերմանիայում սկսեցին մշակել հրթիռային շարժիչներով կործանիչի նախագիծը, որ կկարողանար 960 կմ/ժ արագությամբ թռչել: Համեմատության համար նշենք, որ ամերիկյան P-51 Mustang ինքնաթիռը, որը շահագործվում էր այդ տարիներին ու հանդիսանում էր ամենաարագ կործանիչներից մեկը, կարողանում էր զարգացնել 708 կմ/ժ արագություն:

Իր առաջին մարտական թռիչքն այս կործանիչը իրականացրեց 1944 թվականին: Չնայած նրան, որ այս բացարձակ նոր կոնցեպտուալ ինքնաթիռը գերազանցում էր հակառակորդների ցանկացած ինքնաթիռ՝ արագության առումով, «Գիստաստղի» մարտական շահագործումն արդյունավետ չէր: Ինքնաթիռի այս մակնիշի գոյության ընթացքում ընդամենը մի քանի թռիչք է իրականացվել և գրանցվել է 10-11 կորուստ:

6. «Դորա» և «Գուստավ» գերծանր հրանոթներ
Գերծանր «Դորա» և «Գուստավ» հրանոթներն այնքան հսկայածավալ էին, որ կրակելու համար դրանց համար հատուկ երկաթգծեր էին կառուցվում: Դրանք մշակել էին դեռ 30-ականների վերջում՝ ֆորտիֆիկացված ամրաշինությունների ու պաշտպանական շրջնների ոչնչացման համար:

Հսկայական հրանոթները տեղակայվում էին հատուկ երկաթուղային պլատֆորմների վրա ու դրանց ընդհանուր քաշը կազմում էր 13000 տոննա: Դաշտային պայմաններում դրանք սպասարկելու համար, ներգրավվում էր շուրջ 5000 մարդ: «Դորան» ու «Գուստավը» կրակում էին մինչև 45 կիլոմետր հեռավորության վրա:

Հրանոթների ամենածանր արկերը կշռում էին մոտ 6 տոննա ու դրանցից յուրաքանչյուրի պայթյունը մեկ ամբողջ թաղամաս կարող էլ բնաջնջել: Այս հրանոթները միայն մի քանի անգամ են օգտագործվել, մասնավորապես՝ ընդդեմ Կարմիր Բանակի: 1942 թվականի հունիսին «Դորան» օգտագործում էին Սևաստոպոլի պաշարման ժամանակ, իսկ հետո՝ Լենինգրադի շրջափակման համար:
7. «Մաուս» և «Ռատտե» տանկեր
Հիտլերի մեգալոմանիան բերեց ևս մեկ զրահապատ հսկայի՝ «Մաուս» տանկի (թարգմանաբար՝ «Մուկ») ստեղծմանը: Երկրորդ աշխարհամարտի ամենախոշոր տանկը ստեղծել է Ֆերդինանդ Պորշեն, իսկ պողպատյա այս հսկայի քաշը կազմում էր 188 տոննա:

Հիտլերին «Մուկը» թեև ուրախացրեց, բայց չհագեցրեց նրա գիգանտամանիայի ախորժակը և արդյունքում ստեղծվեց հսկայական նոր տանկի կոնցեպտ, որը պետք է անգամներով գերազանցեր «Մկանը»: Դրա կոդային անվանումը «Ռատտե» էր («Առնետ»): Նոր տանկի հրանոթի քաշը, որը նախագծել էր ինժեներ Էդվարդ Գրոտտեն, գերազանցում էր 1000 տոննան ու ուներ 35 մետր երկարություն: Ի դեպ, ԽՍՀՄ-ում 1931 թվականին ևս նմանօրինակ հսկայական ТГ-5 տանկի նախագիծ էին մշակել, որի հեղինակը նույն Գրոտտեն էր: Համարվում է, որ «Առնետը» ստեղծել էին հենց այդ տանկի նախնակական գծագրերի հիմման վրա:
Գիգանտի գլխավոր առավելությունը դրա արկերի հսկայական ավերիչ ուժն էր, իսկ գլխավոր թերությունը՝ սարսափելի վատ մանևրային հնարավորությունները (այն չէր կարող տեղաշարժվել ճանապարհներով ու կամուրջներով): Այս կոնցեպտը ոչ այնքան զենք էր, որքան ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործություն:
Ահա թե ինչպիսի հարաբերակցություն կունենար այն սովորական տանկերի համեմատ, եթե արտադրվեր:

Սակայն պատերազմի ավարտին մոտ, գերմանական զինագործությունում գնալով ավելի հաճախակիացան նման ֆանտաստիկ կոնցեպտները: Այսպես՝ 1945 թվականին, Հիտլերն, ով դեռ չէր կորցրել պատերազմի այլ եզրահանգման հույսը, պահանջեց, որպեսզի իր գիտնականներն ու զինագործները սկզբունքորեն նոր կործանիչ ստեղծեն:
8. Հեյնկել-162
Այս կործանիչը զարգացնում էր 900 կմ/ժ արագությունը, ինչի հաշվին այն իր ժամանակի ամենաարագ ինքնաթիռներից էր: Սակայն այսպիսի կործանիչներ կիրառելու համար, Գերմանիայի ՌՕՈւ-ն չուներ բավարար քանակությամբ օդաչուներ, ուստի այս ռեակտիվ կործանիչների կառավարումը վստահեցին Հիտլերյուգենդի պատանիներին, ինչի արդյունքում ինքնաթիռը սկսեցին անվանել «Ժողովրդական»: Գերարագ կործանիչների կառավարումը դեռահասներին վստահելու կոնցեպցիան դարձավ Հիտլերի վերջին խելահեղություններից մեկը, որը սակայն հաջողություն չունեցավ, քանի որ ինքնաթիռներն արտադրում էին շտապողականություն դրսևորելով և արդյունքում՝ բազմաթիվ տեխնիկական սխալներ թույլ տալով: Հենց այս արտադրական բռակերի արդյունքում էլ հաճախակի էին վթարները, որոնք խլում էին պատանի օդաչոուների կյանքեր:




