Ինձ երկար ժամանակ թվում էր, որ Գորիկ Հակոբյանը անբարեհամբույր է, որովհետև իր ղեկավարած մարմնի բնույթն է այնպիսին, որ ստիպում է իրեն հնարավորինս զերծ մնալ արտաքին աշխարհհի հետ շփումներից:
Մինդեռ, բանից պարզվում է, որ նա պարզապես փնփնթան ու ծանր բնավորության տեր, ագրեսիվ ծերուկ է, ով պարզապես լրագրողների հետ շփվելու ձև ու կուլտուրա չունի: Ինչ որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ է Հակոբյան Գորիկը մուննաթ ու զուննաթ անում րագրողներին, երբ վերջիններս հարցնում են, թե ինչպես է քրեական գործի տակ գտնվող էն դավաճանն լամուկը, ում անունը տալ էլ չեմ ցանկանում, հատում սահմանը և ադրբեջանում հայտվում:
Հավանաբար Գորիկ Հակոբյանի դյուրագրգիռությունը նաև նրանով է բացատրվում, որ ինքը հասկանում է, թե ինչ խայտառակ աբլոմ է գրանցել իր գերատեսչությունը: Ճիշտ է, այս հարցում չեմպիոնների չեմպիոնը քննչական կոմիտեն է, որի որոշ ներկայացուցիչներ առհասարակ այնպիսի քայլեր են ձեռնարկել, որ տպավորություն է, թե ադրբեջանական հատուկ ծառայությունների համար են աշխատում, բայց դե հարցը մնում է բաց. ինչպե՞ս է էդ դավաճան լամուկը հատել ԱԱԾ-ի կողմից վերահսկվող պետական սահմանը, եթե նրա նկատմամբ կիրառված էէ եղել ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցը:
Ու առհասարակ, պարոն Գորիկին պետք է հիշեցնել, որ հիմա ոչ 37 թիվն է, ոչ ԱԱԾ-ն է ՆԿՎԴ-ն, ոչ էլ ինքը՝ Բերիան, այնպես որ, թե լրագրողների հետ շփման կուլտուրա սովորի, քանի որ ինքը նույնքան ժողովրդի ծառա է, որքան ասենք Աշոտյանը ու եթե հարցեր են ծագում նրա ու նրա ղեկավարած մարմնի աշխատանքի հետ, ապա թող մարդավայել կեցվածք ու շփման կուլտրուրա դրսևորի: