Ոնց է զռում, որ Սեյրան Օհանյանը իսկի տեղյակ էլ չի, թե ինչի է Սեւակ Խաչատրյանը պարգեւատրվել Վազգեն Սարգսյանի հուշամեդալով, ու ճչում է, որ ինչ-որ տեղ ցուցակը պատրաստվել ու ուղարկվել է ՊՆ: Եթե իմանար, հաստատ գոնե կթվարկեր մի արժանիք, որի համար այդ մեդալը հասնում է նրան ու չէր լղոզի հարցը ընդհնարական ձեւակերպումներով: ՀՀԿ-ն անգամ սեփական ՊՆ նախարարի վարկանիշի մասին չի մտածում, ու պահանջում են, որ ուրիշները չխաթարեն բանակի հրամանատարի հանդեպ հանրային վստահությունը, մինչդեռ իրենք օտ ի դո խայտառակում են նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել