Նշում ենք Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը: Չեմ ուզում բարձր ճառեր ասել, կամ պատմել հերոսամարտի մասին. բոլորն էլ գիտեն:Ինձ համար ունի այս հերոսամարտը մի ոչ միանշանակ խորհուրդ: Բացի այն, որ 1915 ին մուսալեռցին գլուխը կախ չկոտորվեց, այլ`թուրքին ցույց տվեց իսկական հայը ինչպես է լինում, նաև պատմական դաս է մեզ համար, որ երբ հույսներս դրել ենք մեզ վրա Օսմանյան կայսրության բանակն անգամ չի կարողացել մեզանից մի բռի վրա: Սակայն մի դաս մենք անտեսում ենք. կռվելով փրկվեց մուսալեռցին, բայց ընկավ Մուսալեռը, ընկավ որովհետև միամիտ էինք, որովհետև Մուսալեռը պահող մուսալեռցուն օգնելու փոխարեն դատարկեցին Մուսալեռը և արդեն հարյուր տարի է մենք հավատում ենք, որ Մեզ օգնեցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել