Երբ ես կարդացի, որ ամենայն հայոց «Սաքուլիկ» ու համատեղության կարգով՝ Ժողի նորաթուղ ու թմբլիկ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը «Վազգեն Սարգսյան» մեդալ է ստացել, այն էլ Սեյրան Օրհանյանից, ինձ թվաց, որ ինչ որ բան սխալ եմ հասկացել, կամ էլ անունն եմ սխալ կարդացել, բայց չէ, կարդում եմ ու տեսնում, որ ամեն ինչ ճիշտ է...
Հիմա նստած մտածում եմ, թե Ժողի սաքուլիկների հրամանատարին ինչի՞ համար պետք է մեդալ տային ու ո՜նց քցում-բռնում եմ, հաստատ Տարոնի ատենախոսության օրը լրագրողների դեմ վարած անհավասար ու անձնուրաց ճակատամարտի համար են տվել: Ու իրոք, ո՞նց ուրանալ մարտավարական ու ռազմավարաան այդպիսի հանճարը, որը դրսևորեց Սևակն Խաչատրյանն այդ օրը, երբ անգամ ԲՈւՀ-ին հետևող ոստիկանության աշխատակիցներն ու անձմաբ ռեկտորն էր վստահում այս քաջ զորավարին, որը նույնիսկ չունենալով ախլքալաքցիների զորք՝ ջախջախից հարված հասցրեց դավադիր լրագրողներին՝ սաքուլիկների մոբիլ-դիվերսիոն ստորաբաժանումով:
Տեսնո՞ւմ եք հանրապետական լինելը ինչ ղսմաթ բան է. հանրապետական Լիսկան կնանիքի ա ծեծում արդեն երկար տարիներ՝ Մարտական խաչ ունի, Կարեն Ավագյանը հակաինտելեկտուալ զանգվածային խոցման զենքի ֆունկցիա է կատարում՝ էլի մեդալակիր է: Հիմա էլ մեր սաքուլիկ-Սևակը՝ լրագրողներին հայհոյելու ու խուլիգանական գրոհների ենթարկելու ալիք կազմակերպելու ու ղեկավարելու համար ստանում է մեդալ:
Առանձին շնորհակալություն ՊՆ-ին՝ hերթական անգամ մեդալ ասվածի արժեքն ու իմաստը հիմնովին արժեզրկելու համար: