Image result for Անի ամիրաղյանՎրաստանի Թելավի քաղաքում ավարտին է մոտենում է սեպտմեբրի 14-ին մեկանկած 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց թենիսի միջազգային Telavi Open 2015 անվանումով միջազգային մրցաշարը: 6 երկրի՝ Վրաստանի Կանադայի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ միասին մենախաղի հիմնական ցանցի մրցաշարի 29մասնակիցների և զուգախաղի 11 զույգերի թվում են Հայաստանի 4 պատվիրակներ: 
Ստուգատեսում շարունակում է վերելքով հանդես գալ վերջին տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 21-ամյա Անի Ամիրաղյանը: Նա կանանց մրցաշարի քառորդ եզրափակչում երեկ դիտարժան ու համառ պայքարում 7:5,6:3 հաշվով պարտության մատնեց WTA-ի ցուցակում 692-րդ վարկանիշն ունեցող 19-ամյա ռուսաստանցի Դարյա Լոդիկովային ու իրավունք էր ստացել կիսազրափակչում ուժերը չափելու ստուգատեսի մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշն ունեցող Ուզբեկստանը ներկայացնող 21-ամյա Սաբինա Շարիպովայի հետ, ով հիմա WTA-ի մենախաղի դասակարգման վարկանիշային ցուցակում 204-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 
Քիչ առաջ անվարտվեց նրանց մրցավեճը: Այստեղ էլ Անին փայլուն հանդես եկավ ու բոլոր առումներով գերազանցեց ահեղ մրցակցուհուն: 1-ին խաղափուլը Ամիրաղյանը շահեց 6:2հաշվով։ 2-րդ խաղափուլում էլ 4:1 հաշվի ժամանակ,երբ կրկին առջևում էր հայ թենիստուհին, ուզբեբկուհին չդիմանալով պայքարի լարվածությանը ու չկարողանալով շարունակել ելույթը հրաժավեց հետագա մրցպայքարից։կիսերզփակչի այս կարևորագույն մրցամարտը շահելով Անին մտավ երզփակիչ ; Այս հաղթանակը ՀՀ թիվ 1 ռակետին արդեն վարկանիշային 7 միավոր պարգևեց,ու նա հաջորդ շաբաթվա սկզբում հասատ արդեն վերստին տեղ կզբաղեցնի աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների վարկանիշային դասակարւման ցուցակում: 
Վաղը՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք կանանց մենախաղի եզրափակչում Անին ստուգատեսի գլխավոր մրցանակը կվիճարկի 23-ամյա վրացուհի Եկատերինա Գորգոձեի հետ,ով հիմա WTA-ի ցուցակում 438-րդ վարկանիշն ունի։
Իսկ մինչ այդ, քիչ հետո խաղահրապարակ կմտենի Անի Ամիրաղյան / Ամինա Անշբա զույգն,որը կանանց զուգախաղի եզրափակչի վ մրցամարտում ստուգատեսի գլխավոր մրցանակը կխաղարկի ռուսաստանյան Պոլինա Գոլուբովսկայա /Ալինա Կիսլիցկյա երկյակի հետ: 
Նկատենք,որ Անին իր զուգընկերուհու՝ 16-ամյա ռուսաստանցի Ամինա Անշբան է, ով ՝ WTA-ի կանանց զուգախաղի դասակարգման ցուցակում ներակյումս 1143-րդ վարկանիշն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել