Սեպտեմբերի 16-ին լեհական Վրոցլավ քաղաքում մեկնարկել է երկրի 9-ակի չեմպիոնուհի Քրիստինա Հոլուժ-Ռաձիկովսկայի կանանց շախմատի հոբելյանական` 5-րդ միջազգային հուշամրցաշարը: 12հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) մրցանակային հինադրամով այս ստուգատեսին մասնակցում են 5 երկրի10շախմատիստուհիներ,որոնք բոլորն էլ կրում են կանանց գրոսմայստերի կոչում , բացի այդ նրանցից 4-ը ունեն նաև տղամարդկանց միջազգային վարպետի, իսկ լեհուհի Մոնիկա Սոչկոն նաև տղամարդկանց գրոսմայստերի կոչում: Հուշամրցաշարի էլո ֆավորտը ռուսաստանցի Օլգա Գրիյանն (2483),որին հետևում է՝Մոնիկա Սոչկոն (2456):
Հուշամրցաշարին արդեն 3-րդ անգամ հրավիրվել և մասնակցում է նաև Հայաստանի կանանց ուժեղագույն գրոսմայստերից մեկը , տղամարդկանց միջազգային վարպետի կոչում կրող Լիլիթ Մկրտչյանը: Նա 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը(2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում:
Կանանց ՀՀ ազգային հավաքականի առաջատարներից մեկը համարվող Մկրտչյանը բավական վստահ է մեկնարկել ստուգատեսում: 1-ին տուրում սևերով կարճատև պայքարից հետո արդեն 15-րդ քայլում լեհուհի Յոաննա Մայդան-Գաժևսկայի հետ գրոսմայստերական ոչ-ոքի էր խաղալուց հետո , 2-րդ տուրում Լիլիթը մարտականորեն տրամադրվելով համաձակ ու տպավորի չ խաղով սպիտակներով պարտության մատնեց հուշամրցաշարի էլո ֆավորտը ռուսաստանցի Օլգա Գրիյային:Երեկ 3-րդ տուրում զարգացնելով իր հաջողությունն ու մեկ անգամ ևս ապացուցելով ,որ Եվրոպայի լավագույն շախմատիստուհիներից մեկն է հանդիսանում Մկրտչյանը այս անգամ էլ սևերով 46-րդ քայլում սպիտակների արքայի վրա ձեռնակած անկասելի գրոհով ստիպեց անձնատուր լինել լեհուհի Յոլանտա Զավադսկային: Սա հուշամրցաշարում Լիլիթ տոնած երկրորդ անընդմեջ հաղթանակն էր:Նա այժմ իր ակտիվում գրանցած 2,5 միավորով 1-2-րդ տեղերն է կիսում ռուսաստնացի Ալինա Կաշլինսկայայի հետ: 2 միավորով 3-րդ տեղում է ընթանում Ռումինիան ներկայացնող Իրինա Բուլմագան:
Այսօր Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին սկսվող 4-րդ տուրում Լիլիթը սպիտակներով մրցելու է Ուկրաինայի պատվիրակ Իննա Գապոնենկոյի հետ ,ով վաստակած 1 միավորով ընթանում է նախավերջին ՝ 9-րդ տեղում: Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝
Կաշլինսկայա- Սոչկո, Շեպկովսկա-Հորովսկա- Զավադսկա, Ֆոյշոր-Գիրյա, Բուլմագա- Մայդան-Գաժևսկա:
Պարտիաների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով՝ wgmradzikowska.pl/?page_id=1245:
Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումները կկայանան Վրոցլավի շախմատի ակումբում ,իսկ 6-9-րդ տուրերը՝ քաղաքի կենտրոնում գտնվող B &B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի ՝ 4հազար, 2-րդ տեղը գրավողին ՝ 3հազար , 3-րդին՝ 2հազար, 4-րդին՝1500, իսկ 5-րդին էլ ՝ 1000զլոտի պարգևավճար: Բացի այդ նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ ՝ 500զլոտի պարգևավճար:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ:Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո:



