«Вечерний Ургант»-ի հայկական տարբերակն էսօր առաջին անգամ աչքովս ընկավ: Կոչվում է «Ուշ երեկոյան՝ Արա Ղազարյանի հետ»: Չափազանց բարդ նախագիծ է, քանի որ եթերային գրաֆիկը շատ խիտ է, պարտադիր կա իմպրովիզացիայի գործոն, և Ուրգանտի փորձից ելնելով՝ պետք է միշտ հետաքրքիր հյուրեր ունենալ, որ չհոգնեցնի: Նման նախագծեր առաջին անգամ չէ, որ Հայաստանում փորձում են անել, հիշում եմ՝ դեռ շատ վաղուց կար «Բեռնարդ Շոուի» Արտյոմի հաղորդումը, ով տենց նստած ինչ-որ բաներ էր խոսում, մարդիկ գալիս-գնում էին, բենդը նվագում էր, ինքն էլ թոշակ էր ստանում... Հետո կար Ազոյան Հովոյի ծրագիրը, կարծեմ էլի նմանատիպ անվանում ուներ, բնական է, էլի չստացվեց, քանի որ նախ արհեստական էր, հետո Հովոն, ըստ իս, չունի բավարար սուր հումորի զգացում՝ նման նախագիծ իրականացնելու համար (չխառնենք հումորը դերասանական արվեստի հետ), և բացի այս սուբյեկտիվ պատճառներից՝ նաև մեր քաղաքում շատ քիչ հետաքրքիր բաներ են կատարվում, դրսից հայտնիները քիչ են գալիս, ներսում էլ ով կա՝ արդեն հոգնեցրել են: Այս անգամ ամեն դեպքում փորձել են մեկին մեկ կրկնօրինակել Ուրգանտի ծրագիրը, որն իր հերթին հանդիսանում է արևմտյան մի շարք հեռուստանախագծերի կրկնօրինակ, բայց սա հենց ռուսականին է ամենից շատ նման: Կրկին առկա է հիմնական հաղորդավարին սըփորթ անող մարդ՝ այս դեպքում Խռուստալյովի դերը ստանձնել է իմ շատ լավ ընկեր Գոռ Բարսեղյանը, կրկին կանչում են կինոյից պատմող մարդու, շատ չեմ նայել, բայց կարծում եմ՝ կունենան նաև շիկահեր աղջնակի պերսոնաժ և այն ամենը, ինչ կա Ուրգանտի մոտ: Մի քիչ նայելուց հետո հասկացա, որ էլ չեմ կարող շարունակել մի քանի պատճառով: Նախ, հումորները շատ արհեստական են, երևում է, որ նախապատրաստված է (մասնագիտական ժարգոնով՝ զագատովկա է), հետո՝ չի զգացվում, որ Արան դոմինանտ է, կարծես թե ինքն ուղղակի պետք ա գեղեցիկ սանրվածքով կանգնի, ինչ-որ բաներ խոսի կիրթ հայերենով, իսկ Գոռն էդ ասածների մեջ պետք է փորձի հումորներ մտցնել: Արդյունքում գալիս ա էն արհեստականությունը, որի մասին ասում էի: Ես միշտ ասել եմ, որ Ուրգանտին համարում եմ ֆենոմեն... Արագության մեջ իրան հավասարը չկա: Եթե մի հումորային հանձնարարություն իրան ու Գարիկ Մարտիրոսյանին տաս ու միանգամից արդյունք պահաջես՝ Գարիկը շանս չի ունենա, բայց թողնես՝ մի 10 րոպե մտածեն՝ կլինի հակառակ պատկերը: Մի խոսքով, Ուրգանտի ծրագիրն արդեն տարիներ ա, ինչ գնում է, ինչքան աշխարհահռչակ մարդ կա, բերեցին ու դրա շնորհիվ ծրագրի կենսունակությունը պահեցին, ասում են՝ 20 տարվա պլաններ ունեն այս նախագծի հետ, մեր հայկականը որ 20 շաբաթ գնա՝ լավ ա:
Հ.Գ. Մեկ էլ էդ հրապարակի էժան ֆոնը փոխեք էլի, ոնց որ 2005 թվականի շոու նայես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1035971649749448&set=a.198430780170210.59996.100000098694656&type=1&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել