Tert.am-ը գրում է.

Իտալական Klaus Davinо գործակալությունն ուշագրավ ուսումնասիրություն է անցկացրել` պարզելու համար Instagram ֆոտոծառայությունում ներբեռնվող ամենաշատ լուսանկարվող ուտեստը։

Ինչպես նշում է euromag.ru-ն, արդյունքում հաղթող է ճանաչվել պիցցան: Ըստ ստացված տվյալների՝ Instagram-ում կա այս ուտեստի 17 մլն-ից ավելի լուսանկար:

Աղբյուրը մանրամասնում է, որ առավել շատ պիցցայի լուսանկարները ֆոտոծառայությունում են ներբեռնվել ոչ թե ուտեստի «հայրենիք» Իտալիայից, այլ` Միացյալ Նահանգներից:

Հետաքրքրական է, որ միջին վիճակագրական ամերիկացին տարեկան ուտում է մոտ 13 կգ պիցցա, ինչը 2 անգամ ավելի է իտալացիների շրջանում գրանցված ցուցանիշից։

Նշենք, որ Instagram-ում ամենից շատ ներբեռնվող ուտեստների ցանկում տեղ են գտել համբուրգերը, սուշին, ֆրանսիական թխվածքաբլիթները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել