Այնքան հետաարքիր է, թե այդ ի՞նչ կարևոր գործով են զբաղված այն պատգամավորները, որոնք այդքան շատ են բացակայում նիստերից։ «Ժամանակը» հաշվել է, թե որ պատգամավորներն են բացակայությունների թվով առաջատարները։ Ընդ որում, եթե Ծառուկյանի (ի վերջո անվտանգության խորհրդում է, ու ի վերջո ինքը Ծառուկյանն է) և Դեմիրճյանի (մարդը վիրահատություններ է տարել) դեպքում իրավիճակը հասկանալի է, ինձ համար գաղտնիք է մնում, թե այդ ո՞վ է թույլ տվել Մուրադ Գալոյանին (ԲՀԿ)-33, Գուրգեն Արսենյանին (ԲՀԿ)-31, Կարո Կարապետյանին (ԲՀԿ)-27, Աբրահամ Մանուկյանին (ԲՀԿ)-27, Մելիք Մանուկյանին (ԲՀԿ)-22, Ռուստամ Գասպարյանին (ԲՀԿ)-19, Վրեժ Մարկոսյանին (ՀՀԿ)-19, Արման Բաբայանին (ՀՅԴ)-18 ըստ իրենց հայեցողության կատարել իրենց անմիջական պարտականությունները։
Հատկանշական է, որ ցուցակում բացարձակ առաջատարը ԲՀԿ-ն է, որն այդքան շատ է սիրում խոսել ժողովրդի անունից ու իրենց ստացած 500 հազար ձայների մասին։ Ա՞յս կերպ են ԲՀԿ-ում պատկերացնում ժողովրդի ու իրենց ընտրողների շահերի համար պայքարելը։
Կից նյութն`այստեղ