Լուսանկարիչների որոշ գլուխգործոցներ ի զորու են էմոցիաների իսկական փոթորիկ առաջացնել, բայց այս ֆոտոշարքում ընդգրկված լուսանկարներն իրենցից ավելին են ներկայացնում, քան պարզապես լավ լուսանկարներ: Դրանք բոլորն անխտիր արտացոլում են անցյալում եղած այնպիսի դրվագներ, որոնք հուզմունք, սարսափ ու նույնիսկ դող են առաջացնում դիտողի մոտ:
1. Հարբեցնողի որդին փորձում է ոտքի կանգնեցնել իր հորը:
2. 1945 թվականի ապրիլ՝ պատերազմի վերջին օրերը: Այս գնացքը հրեաների էր տեղափոխում, որոնք արդեն երկու ժամից պետք է հայտնվեին գազախցերում:
3. Հյուսիսիռլանդական սակրավորը շտապում է ականազերծել մեքենան:
4. Ջոն Լենոնը հյուրանոցի դիմաց իր ստորագրությունն է տալիս Մարկ Դևիդ Չեպմանին: 6 ժամ անց Չեպմանը կսպանի Լենոնին նույն տեղում։
5. Անօթևանը քնել է Միլուոկիում գտնվող ռեստորաններից մեկի պատի տակ:
6. Տարա Կալիկոյի այս լուսանկարը հայտնաբերվել է ավտոկայանատեղիում 1989 թվականին: Աղջկան առևանգել էին 1988 թվականին: Նրան այդպես էլ չհաջողվեց գտնել:
7. Մայթին հեկեկացող այս տղամարդն ընդամենը մեկ րոպե առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 8-ամյա մի երեխայի:
8. Թուրք պաշտոնյան գրգռում է սովամահ լինող հայ երեխաներին հացի կտորով: Թուրքերը հայերին սնունդ չէին տալիս:
9. Հաղթանակի օրը, Մոսկվա: Այստեղ ամեն տարի հանդիպում էին վետերանները, բայց 2011 թվականին ներկա գտնվեց միայն մեկ վետերան: Նրա զինակիցներն այդպես էլ չեկան…
10. Երկու ինժեներները վառվող հողմաղացի վրա: Մեկ րոպե անց նրանք ստիպված են ցատկել դրա վրայից…
11. «Դրախտի դարպասներ» աղանդի անդամների կողմից 1997 թվականին գործած զանգվածային ինքնասպանությունից հետո: Աղանդի անդամները հավատում էին, որ ինքնասպանությունից հետո այլմոլորակայինները կվերցնեն նրանց իրենց տիեզերանավ:
12. Ռեջինա Քեյ Ուոլթերսն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրան առևանգեց սերիական մարդասպան Ռոբերտ Բեն Ռոադեսը: Աղջկան սպանելուց անմիջապես առաջ նա լուսանկարեց իր զոհին:
13. Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի զոհերի ստվերները մեկընդմիշտ դաջվել են քարի վրա:
14. 1941 թվական, Ուկրաինա: Մեկ վայրկյան հետո Վիննիցա քաղաքի վերջին հրեայի անշնչացած մարմինը կընկնի եղբայրական գերեզմանի մեջ: Այդ օրը քաղաքում ժամանակին բնակվող 28.000 հոգի հաշվվող հրեական բնակչությունը դադարեց գոյություն ունենալ:
15. Ֆիլիպինցի քաղաքական գործիչը լուսանկարում էր իր ընտանիքին, երբ նրան սպանեցին: Արդյունքում կադրում հայտնվեց մարդասպանը, ով ակնթարթ անց արձակեց ձգանը:
16. ԱՄՆ-ում գտնվող որոշ կամուրջների վրա առկա են հատուկ հեռախոսներ, որոնցով կարելի է կապվել հոգեբանական աջակցության թեժ գծի հետ: Զանգահարելով ինքնասպանը կարող է հետ կանգնել իր ճակատագրական որոշումից: Այս երիտասարդը, համենայն դեպս, չցատկեց կամրջից այդ հեռախոսով խոսելուց հետո:
17. Նկարում երևացող կարմիր մեքենան պայթեց լուսանկարն անելուց անմիջապես հետո: Լուսանկարիչը զոհվեց:



















