Վահան Մարտիրոսյանի պահով արդեն ինքն էլ հետաքրքիր չի՝ օգտագործված ապրանք ա։ Հետաքրքիրն այլն է։ Մեր մեդիադաշտը՝ էն էլ անցած թվով։ Մի շատ մեծ խնդիր կա՝ մեզ մոտ ով ոնց ներկայանա լրագրողներին՝ տենց էլ կփոխանցեն, ու մի երկու շաբաթից յուրաքանչյուր մարդ կարող է իրա ուզածի պես դառնալ ֆիզիկոս, հոգեբան։ Հիշո՞ւմ եք, մի մարդ կար, հորինել էր էպոսագետ մասնագիտությունը, մի երկու անգամ տենց ներկայացավ, արդեն էպոսագիտությունը դարձավ ճանաչված մասնագիտություն։ Ես վախտին ֆայմեի՝ առակագիր-գեներալ ներկայանայի էլի. հարիֆ, առանց նախապես ստուգելու չի կարելի մարդուն շարժման առաջնորդ հռչակել։ Սկզբից լրագրողը պետք է տեղյակ լինի՝ կա՞ տենց շարժում, քանի՞ մարդ կա այնտեղ, ի՞նչ են անում և այլն։ Հիմա մեր մեդիաների շնորհիվ ադրբեջանցիք թափահարում են «հայտնի իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ, շարժման առաջնորդ» արտահայտությունը։ Չնայած որ իրականում հոգեկան խանգարումներով անկապ խեղճ դեմք ա։ Ձեր արածը ձեր դուրն էկա՞վ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10153635480373781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել