Մենք սովոր ենք սպիտակ արջերին տեսնել խոշոր և ծանրաքաշ, բայց լուսանկարիչ Կերստին Լանգերբերգերի հրապարակած լուսանկարից հետո բոլորը շոկի մեջ ընկան։ Հերթական անգամ այցելելով արկտիկական Շպիցբերգեն արխիպելագ՝ կինը լուսանկարել էր խիստ հյուծված կենդանուն, որն ավելի շուտ նիհար շան, քան ահեղ գիշատչի էր հիշեցնում։ Լուսանկարը վայրկենապես տարածվեց համացանցով, իսկ խեղճ կենդանու մասին սկսեցին խոսել ԶԼՄ–ները։ Շատերն այն կարծիքին էին, որ գլոբալ տաքացման արդյունքում կենդանիները չեն կարողանում իրենց կեր հայթայթել։ Բայց, ինչպես հետո պարզվեց, այս արջը վնասել էր թաթը և այդ պատճառով չէր կարողանում նորմալ որս աներ։

Снимок истощенного белого медведя напугал общественность (2 фото)


Снимок истощенного белого медведя напугал общественность (2 фото)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել