Bem.am-ը գրում է.
Ամառային հանգիստն ու հետաքրքիր ժամանցն արդեն անցյալում են: Սկսվել է ծանրաբեռնված աշխատանքային շրջանն, ու շատերիս, կտրելով մեր հանգստից, ստիպել վերադառնալ կիսատ թողած գործերին… Իսկ ինչո՞վ է առանծնացել այս ամառը հայ հայտնիների համար, ի՞նչ կիսատ մնացած գործեր թողեցին նրանք ու արդյո՞ք ամառն անցկացրին այնպես, ինչպես պլանավորել էին: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ ձեզ է ներկայացնում BEM.am կայքը:
Հումորիստ, դերասան Անդրանիկ Հարությունյանի համար այս ամառն առանձնացավ նրանով, որ նա առաջին անգամ եղավ Լաստիվերում: «Առանձնացավ նաև նրանով, որ այս ամառ շատ շոգ էր»,- մեր հարցին հումորով հավելեց նա: Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ ամռան համար իսկզբանե պլանավորել էին գրել նոր աշխատանք, որը շատ շուտով կներկայացվի հանրությանը: «Լինելու է շոուի տեսքով, գրեթե լիովին ուրիշ մարդկանց հետ: Շուտով սկսվելու են աշխատանքները և ներկայացվելու են հանրությանը»:
Մեր մյուս զրուցակցի՝ Սոնա Ռուբենյանի ամառը ոչնչով չառանձնացավ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս ամառ ավելի շատ էր աշխատանքային գործունեությունը, որի պատճառով քիչ ժամանակ է տրամադրել հանգստին:
Այս ամառը երգչուհի Ջուսի մոտ անցել է ավելի հանգիստ, բայց նա եղել է ելույթների և աշխատանքի մեջ: «Այս տարի չկարողացա նորմալ հանգստանալ, գնալ այլ երկիր, բայց ես պատրաստեցի նոր տեսահոլովակ, նոր երգ DJ Donz-ի հետ: Երգը կոչվում է «You are the one»: Ջուսն, իհարկե հանգիստը ևս կարևորում է, բայց արձակուրդից վերադարձող իր լսարանին նա սիրում է մատուցել նոր աշխատանքներ և ներկայանալ նորովի:«Դա ինձ համար ավելի կարևոր է, և մենք շատ շուտով ներկայացնելու ենք նոր, պարային տեսահոլովակ»: Ջուսն ասում է, որ սիրում է գնալ հանգստի, երբ ավարտին է հասցրել իր աշխատանքները: Այնուամենայնիվ, կիսատ մնացած գործեր ևս եղել են. «Պետք է նկարահանեի նոր տեսահոլովակ լիովին այլ ոճի մեջ, որը կզարմացնի բոլորին: Պետք է գտնեինք հովանավոր, բայց դեռ չենք կարողանում սկսել նկարահանումները: Բայց դրա արդյունքում նկարահանեցինք պարային տեսահոլովակը»: Այն տեսահոլովակը, որը լինելու է ռեփ ոճում և ևս մի նոր երգ հայերեն լեզվով Ջուսը կներկայացնի մյուս տարի:
Երգչուհի Լայանայի փոքրիկը դառնում է 6 ամսական: Լայանայի համար այս ամառն ուներ իր կարևոր նշանակությունը: «Այս տարի իմ կյանքում հայտնվեց բալիկս և, բնականաբար, զվարճալի ինչ-որ բաներ չէին կարող լինել»: Գործնականում Լայանան ոչինչ չի արել, քանի որ իր ամբողջ ամառը նվիրել է իր փոքրիկին.«Իմ կյանքում ամենակարևոր ամառն էր այս ամառը»: Լայանան այժմ պատրաստվում է մոտակա համերգային շրջագայության, իսկ նոր երգեր և տեսահոլովակներ կներկայացնի մյուս տարի:
Ամուսնությունն ու ընտանիք կազմելը երգչուհի Սոնա Շահգելդյանի այս ամռան առանձնահատկություններն էին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հանգիստն անցկացրել է Դիլիջանում՝ մայրիկի հետ: Գործնականում ևս եղան նորամուծություններ. «Նկարահանվեցի շատ լավ ֆիլմում՝ «Հյուսիս Հարավում», ինչպես նաև մասնակցեցի և այժմ էլ մասնակցում եմ տարբեր միջոցառումների: Ունեմ արտերկրում համերգների հրավերներ և այլն»: Սոնան նկարահանում է տեսահոլովակ, որը կոչվում է «Ընտանիք» և որը հանրությանը կներկայացնի հոկտեմբեր ամսին. «Կիսատ թողած գործերը կշարունակեմ հաջորդ տարի, բացի այդ ունեմ նաև շատ անակնկալներ, որոնց մասին կխոսենք հետագայում,- ասաց Սոնա Շահգելդյանը:
Դերասանուհի Լիա Զախարյանը երկու տարի շարունակ աշխատել է առանց հանգստի: Այս ամառ նա պլանավորել էր ժամանակ տրամադրել նաև հանգստին՝ գնալով ծննդավայր Գորիս, երկրից դուրս, լիարժեք հանգստանալ, բայց հանգամանքների բերումով եղավ ճիշտ հակառակը: Աշխատանքով լեցուն ամառն իր նշանակությունն ունեցել է դերասանուհու համար. «Մեկ ամառվա ընթացքում մեծացել, հասունացել եմ տարիքից դուրս՝ կրթական առումով, հասունությամբ, մտածելակերպով և կյանքի փորձով»: Մեկ ամսվա ընթացքում Լիան ձեռք է բերել նոր մասնագիտություն՝ մարկետոլոգ և գտել աշխատանք: Բացի այդ ունեցել է ներկայացման երկու հրավեր, որոնց պրեմիերաները կլինեն շատ շուտով: Հարցին, թե ինչու՞ է Լիան ընտրել նոր մասնագիտություն և արդյո՞ք դերասանի աշխատանքի ֆինանսական հարցերն էին պատճառը, Լիան ասաց, որ ֆինանսի համար երբեք չի ընտրում մասնագիտություն. «Հեռուսաընկերությունն էլ անմիջականորեն կապված է մարկետոլոգի աշխատանքի հետ: Ես ինձ վստահ եմ զգում՝ գաղափար ունենալով տարբեր ոլորտների վերաբերյալ…»,- եզրափակեց դերասանուհին:
Դերասան Հայկ Աֆրիկյանի համար այս ամառը նման էր մյուս ամառներին. «Ավելի շատ իմ դերասանական ստուդիան է՝ «Level One»-ը և իմ սաները»: Հայկն ասում է, որ այս ամռանը պետք է նկարահանեին ֆիլմ, որի ռեժիսորը լինելու էր նա: Աշխատանքներ այժմ տարվում են, բայց հանրությանը կներկացանեն մյուս տարի:
Թող տարվա բոլոր եղանակներին հաջողությունն ու ձեռքբերումները ուղեկցեն հայ հայտնիներին: Շնորհակալություն…